11:22 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Բողոքի ակցիա

Բնապահպանները կառավարությունից պատասխան են պահանջում. բողոքի ակցիաները սկսված են

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի օր։ Նրանք նաև կառավարությունից պահանջում են մինչև սեպտեմբերի 20–ը հայտարարել Ամուլսարի հանքշահագործման ծրագրի հարցով կառավարության վերջնական որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ամուլսարի պաշտպաններն այսօր՝ սեպտեմբերի 20-ին առավոտից դասադուլ և գործադուլ են հայտարարել Ջերմուկում ու Գնդեվազում։ Համայնքների բնակիչները, դպրոցականները վաղ առավոտից Ամուլսարի հանքշահագործման դեմ պաստառնելով ու նաև ազգային երգ ու պարով իրենց անհամաձայնությունն են հայտնում հանքշահագործման վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը։

Նշենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը բնապահպանական մոբիլիզացիայի ու Ամուլսարի հարցով կառավարության որոշման վերջնաժամկետ են հռչակել։

Բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը Հայկական բնապահպանական ճակատը կհայտարարի Երևանի Մաշտոցի պուրակում ժամը 13։00-ին։

Օրվա ընթացքում բողոքի բազմաթիվ ակցիաներ են նախատեսված։ Իսկ 18։30-ին բոլոր միջոցառումների մասնակիցները կմիանան Ազատության հրապարակում, որտեղից կմեկնարկի բողոքի երթը։

Ջերմուկի բնակիչների բողոքի ակցիան հասել է Երևան. նրանք պայման են դրել

Ըստ թեմայի

«Մենք հետքայլ անողը չենք». ջերմուկցիները կբանակցեն միայն Ամուլսարի փակման համար
Ջերմուկի բնակիչներն ավտոերթով գալիս են միանալու Երևանում նախատեսվող քայլերթին
Հայաստանի ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից. Փաշինյան
Փաշինյանի զիջումները կարող են «գունավորի» վերածել «թավշյա հեղափոխությունը»
թեգերը:
ՀՀ կառավարություն, Բողոքի ակցիա, Ամուլսար, բնապահպանական, Հայաստան

Գլխավոր թեմաներ