05:44 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Բողոքի ցույց

Ջերմուկի բնակիչները կրկին բողոքի ցույց են անում. փողոց են դուրս եկել նաև դպրոցականները

© Sputnik / Nelli Danielyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Ջերմուկ քաղաքի բնակիչները Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը թույլ չտալու հարցում վճռական են տրամադրված։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ջերմուկի բնակիչներն այսօր գործադուլ են հայտարարել և կրկին դուրս եկել փողոց` բողոքելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ։ Ակցիային նաև տասնյակ դպրոցականներ են մասնակցում։

Դեռահասների ձեռքերում պաստառներ կան։ Նրանք վանկարկում են. «Մենք ենք տերը մեր երկրի», «Ամուլսար, միայն սար», «Ամուլսարն առանց հանքի»։

Նշենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը բնապահպանական մոբիլիզացիայի ու Ամուլսարի հարցով կառավարության որոշման վերջնաժամկետ են հռչակել։

Այժմ ջերմուկցիներին միացել են նաև հարևան Գնդեվազ գյուղի բնակիչները։ Նրանք հայտարարում են, որ ակցիաները չեն դադարեցնի այնքան ժամանակ, մինչև կառավարությունը չլուծի խնդիրը։ Քաղաքացիները կարծում են, որ վարչապետին սխալ տեղեկություններ են ներկայացնում, և նա ամենից առաջ պետք է պաշտոնից ազատի բնապահպանության նախարարին։

Քոչարյանը Քոչարյանով, բայց նոր հարցերը հնարավոր չէ բարդել նախկինների վրա

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–յան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։

Այս հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։

«Քանի կանք, ոչ մի հանք». հանուն Ամուլսարի փրկության քայլերթ է անցկացվում

Ըստ թեմայի

«Այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա». Փաշինյան
«Մենք հետքայլ անողը չենք». ջերմուկցիները կբանակցեն միայն Ամուլսարի փակման համար
Ամուլսարի գործը պետք է դիտարկել միայն իրավական տեսանկյունից. Փաշինյան
թեգերը:
Բողոքի ակցիա, Ամուլսար, Ջերմուկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ