01:11 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ուկրաինայի ոստիկանություն

Ուկրաինայում ձերբակալել են հանցախմբի պարագլուխ Սամվել Մարտիրոսյանին. տեսանյութ

© Photo : Andrei Stenin IPC / Sergey Gapon
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Ուկրաինայի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մարտիրոսյանից բացի ձերբակալվել են նաև հանցավոր խմբավորման անդամներ։ Նրանք մեղադրվում են մի շարք հանցագործությունների կատարման համար։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի Պոլտավայի մարզում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար 60-ամյա Սամվել Մարտիրոսյանը, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկիյ անվանմամբ։ Այս մասին հայտնում է tsn.ua-ն։

Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարտիրոսյանին փնտրում էր Ինտերպոլը` Հայաստանում կատարած սպանության համար: 1990-ականներին նա գլխավորել է Դոնեցկի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում:

Նշվում է, որ բացի Մարտիրոսյանից ձերբակալվել են նաև հանցավոր խմբավորման անդամներ։ Նրանք մեղադրվում են շորթման, առևանգման, զենքի վաճառքի, ֆիզիկական բռնության, սպանությունների և մի շարք այլ հանցագործությունների կատարման մեջ:

«Մարտիրոսյանին և խմբավորման անդամներին ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի վեց հոդվածներով»,- հայտարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության նախագահի առաջին տեղակալ Եվգենի Կովալը:

Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ հանցագործների մի մասը ձերբակալվել է Վերաքննիչ դատարանի մոտակայքում ՝ Պոլտավայի կենտրոնում գտնվող Սոբորնոստիի և Սահմանադրության փողոցների խաչմերուկում:

Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել. տեսանյութ

Հետաքննությունն իրականացնելու է Ուկրաինայի արդարադատությունը։

Նշվում է, որ ձերբակալության մասին տեղյակ է պահվել Հայաստանի իրավապահ մարմիններին։

Ըստ թեմայի

Նոր բոլոլա Հայաստանում. ինչ տեղի կունենա Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո
Ինչի մասին է խոսել Օսիպյանը խորհրդակցության ժամանակ. տեսանյութ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
Լոս Անջելեսի արվարձանում կրակոցներ են հնչել. կան զոհեր
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, Մեղադրանք, Ոստիկանություն, Սամվել Մարտիրոսյան, Ուկրաինա, հայեր, հայ

Գլխավոր թեմաներ