09:51 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Գյումրի նախապատրաստվում է տոնին

«Գուկաս Գյումրի, դուսը չես մնա». ինչպես է հայրաքաղաքը պատրաստվում տոնին. լուսանկարներ

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
314 0 0

Այն փողոցներում, որտեղ նախատեսված են համերգներ, տեղադրվում են բեմեր։ Քաղաքի որոշ հատվածներում տեղադել են նաև բիո զուգարաններ, նման բան Գյումրիում երբեք չի եղել:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում ակտիվ նախապատրաստական եռուզեռ է, քաղաքում տոնական օրվա վերջին աշխատանքներն են ընթանում: Արդեն այսօրվանից որոշ փողոցներ փակ են: Անկախության 28 ամյակին նվիրված ցուցանակներն ու դրոշները զարդարում են քաղաք տանող ճանապարհն ու քաղաքի կենտրոնական հատվածը:

Праздничные постеры на улицах Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի նախապատրաստվում է տոնին

Այն փողոցներում, որտեղ նախատեսված են համերգներ, տեղադրվում են բեմեր, իսկ գլխավոր՝  «Վարդանանց» հրապարակի բեմի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են:

Последние приготовления перед празднованием Дня Независимости Армении в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի նախապատրաստվում է տոնին

Քաղաքի որոշ հատվածներում տեղադրված են նաև բիո զուգարաններ, նման բան Գյումրիում երբեք չի եղել:

Հյուրերից շատերն արդեն ժամանել են: Դեռ օրեր առաջ քաղաքի բոլոր հյուրանոցների և հյուրատների համարներն արդեն ամրագրված էին, սակայն ինչպես գյումրեցիներն են խոստանում՝  «Գյումրի  գուկաս, դուսը չես մնա»:

Последние приготовления перед празднованием Дня Независимости Армении в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի նախապատրաստվում է տոնին

Իսկ ինչ է սպասվում գյումրեցիներին և քաղաք այցելած հյուրերին։ Գյումրու տարբեր հատվածներում վաղը` սեպտեմբերի 21–ին, կլինեն  երաժշտական հարթակներ՝ էլեկտրոնային, փոփ, ռոք, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Գյումրեցի հայտնի արհեստավորների ու արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն Շահումյան փողոցում, իսկ Հայաստանի մարզերն առանձին տաղավարներով կներկայանան Ռուսթավելի փողոցում։

Последние приготовления перед празднованием Дня Независимости Армении в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի նախապատրաստվում է տոնին

«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, օրվա ընթացքում բաց կլինեն բոլոր թանգարանները:  Տոնական օրը կամփոփվի գալա համերգով, որը կմեկնարկի ժամը 19։00-ից, Գյումրու Վարդանանց հրապարակում։

Ամենաճոխ բեմը` նվազագույն գներով. ինչքան կարժենա Անկախության 28-ամյակը Գյումրիում տոնելը

Համերգին ելույթ կունենան հայ և արտասահմանցի արտիստներ, մասնավորապես, էլեկտրոնային երաժշտության ժանրում հայտնի Dole & Kom գերմանական խումբը, ինչպես նաև գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին իրենց կատարումներով կուրախացնի ինդի փոփ ժանրում հանդես եկող, Գրեմմի մրցանակի առաջադրված ամերիկյան Capital Cities խումբը, որն աշխարհին հայտնի է «Safe and Sound» մեգահիթով։

Последние приготовления перед празднованием Дня Независимости Армении в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի նախապատրաստվում է տոնին

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28 ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվի Հայաստանի 2–րդ քաղաքում։

Праздничные постеры на улицах Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի նախապատրաստվում է տոնին

Գյումրու տարբեր հատվածներում տեղի կունենան բազմաժանր համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները:

Последние приготовления перед празднованием Дня Независимости Армении в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի նախապատրաստվում է տոնին

Ըստ թեմայի

Փոխվում է Երևան-Գյումրի արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը
Ժամկետների մեջ տեղավորվում են. Գյումրու ավտոմաքսատունը հոկտեմբերից կաշխատի
Սեպտեմբերի 21–ին Գյումրիում որոշ փողոցներ փակ կլինեն
թեգերը:
Համերգ, Անկախության օր, Գյումրի

Գլխավոր թեմաներ