22:51 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Սմարթֆոնով մարդիկ

Այ քեզ բան․ քո իսկ դեմքով էմոջիներ, ծածուկ քարտեզ և 8K հեռուստացույց

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (170)
139 0 0

Ամերիկյան ընկերությունը թողարկել է այն, ինչը ցուցադրել էր մոտ մեկ շաբաթ առաջ, իսկ չինականը թողարկում է այն, ինչը դեռ չի էլ ցուցադրել։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Շաբաթն այնքան էլ հագեցած չէր «այ քեզ բան» նորություններով, բայց Google-ը, ինչպես միշտ, ներկայացնելու մի բան գտել է։ Հետ չեն մնացել նաև Apple-ն ու Xiaomi–ն։ Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։

Սևացրու iPhone-դ ու ստեղծիր քո դեմքով էմոջիներ

Սեպեմբերի 19-ին տեղի ունեցավ iOS 13-ի և watchOS6-ի պաշտոնական թողարկումը։ Նոր iOS-ը կարող են բեռնել iPhone 6S-ի և նոր մոդելների օգտատերերը, իսկ Apple Watch-ի համար նախատեսված օպերացիոն համակարգը հասանելի է երրորդ և չորրորդ սերնդի սարքերի օգտատերերի համար։

Խորհուրդ է տրվում թարմացնելուց առաջ ամեն դեպքում ստեղծել ձեր տվյալների ռեզերվային օրինակը։

iPhone-ի համար նախատեսված նոր օպերացիոն համակարգը հագեցած է բազմաթիվ նոր ֆունկցիաներով` սկսած մութ թեմայից, ավարտած նոր MeMoji սթիքերներով, որոնք օգտատերին թույլ են տալիս ստեղծել իր նմանությամբ էմոջիներ։

iPhone с обычным и ночным режимом
© Photo :
Սովորական և գիշերային ռեժիմներով iPhone

 

Մյուս օպերացիոն համակարգերը, որոնք նախատեսված են iPad-ի, Apple TV-ի և iMac-ի համար թողարկվելու են ավելի ուշ:

MeMoji
© Photo :
Սեփական դեմքով էմոջի ստեղծելու հնարավորություն

Գաղտնի քարտեզը

Այս մի նորությունը նրանց համար է, ովքեր սիրում են գաղտնի մնալ ինտերնետ ծածկույթում և գիտեն, թե ինչ է անում Ctrl + Shift + N ստեղնաշարի կոճակների համադրությունը ինտերնետ դիտարկիչներում (browser)։

Google-ը գաղտնի ռեժիմը փորձարկում է քարտեզի հավելվածում: Գործառույթը հասանելի է մշակողների համար Android - ի հավելվածի վերջին բետա տարբերակում: Երբ այն կհայտնվի կայուն տարբերակում ՝ դեռ պարզ չէ։

​Google-ը քարտեզներում «ինկոգնիտո» ռեժիմ է հայտարարել դեռ 2019 թվականի մայիսին I/O 2019 համաժողովի ժամանակ: Երբ այն օգտագործվում է, երրորդ անձանց և լրացուցիչ ծրագրերի համար իրական ժամանակում գտնվելու պատմությունը չի թարմացվում։ Բացի այդ, երթուղիներ չեն պահպանվում և անձնական տվյալները չեն օգտագործվում որոնման հարցումների անհատականացման համար:

Ծպտյալ ռեժիմը միացնելու համար պետք է սեղմել պրոֆիլի նկարի վրա, ապա անցնում ես Turn on Incognito mode տարբերակին:

Խանութում արդեն Xiaomi 8K հեռուստացույց են վաճառում

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունենալու ցուցադրություն, որի ժամանակ Xiaomi ընկերությունը ներկայացնելու է իր նոր Xiaomi Mi Mix 5G և Mi 9 Pro 5G սմարթֆոնները, ինչպես նաև իր առաջին 8K հեռուստացույցը՝ Mi TV Pro-ն։ Բայց զավեշտալին այն է, որ, չգիտես ինչու, հեռուստացույցն արդեն խանութներում է։ Այս մասին հայտնում է gizmochina-ն։

Ընկերությունը ֆլագմանային հեռուստացույցը ներկայացրել է Չինաստանի իր ֆիրմային խանութներից մեկում, որպեսզի հաճախորդները կարողանան գնահատել սարքի կարողությունները։

Покупатель у телевизора Xaomi в магазине Mi
© Photo : GizmoChina
Xiaomi ընկերությանը 8K հեռուստացույցը

Մինչև սեպտեմբերի 24-ը հնարավոր է ձևակերպել նախնական պատվեր՝ վճարելով 14 դոլար։ Հեռուստացույցը գնելու դեպքում գնորդները կստնան նվեր՝ 56 դոլար արժողությամբ բարձրախոս։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Huawei-ը ներկայացրել է իր նոր Mate 30 սմարթֆոնների շարքը

Mazda-ն մեկ ամսվա ընթացքում կներկայացնի իր առաջին էլեկտրամեքենան

Ճապոնացիները նոր թռչող մոտոցիկլետ են նախագծել

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)

Ըստ թեմայի

Նոր սերնդի Android-ն արդեն հասանելի է. ինչ նորամուծություններ կլինեն սմարթֆոններում
Այ քեզ բան. Facebook-ը ճակատագրեր է կապելու, սպորտային բրենդը` իր ժամացույցը, իսկ ծալվող սմարթֆոնը «թռցրել» են
Xiaomi-ի նոր «բրելոկը» կօգնի գտնել օգտատերերի «անհետացած» բանալիները, դրամապանակն ու իրերը
Այ քեզ բան․ Apple-ի «եռաչքանի» սմարթֆոնը մեմերի է վերածվել. լուսանկարներ
թեգերը:
iPhone, քարտեզ, հեռուստացույց, սմարթֆոն, Google, Այ քեզ բան

Գլխավոր թեմաներ