08:54 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Կարմիր գրքում գրանցված բացառիկ այս թռչնատեսակից Հայաստանում ընդամենը 6 զույգ կա: Դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Կրակել են Կարմիր գրքում գրանցված սև արագիլի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը մեր երկրի ամենակարևոր օրենքներից մեկն է լինելու:

«Որովհետև օրենքը ոչ միայն կենդանիների պաշտպանության, այլև մարդու մասին է: Մարդու տեսակի, ով կարող է վերցնել և ինչպես երեկ արել է մի դեռևս անհայտ անասուն` կրակել Սև արագիլի վա: Ի դեպ, վստահաբար նույն անասունն էր մեկ շաբաթ առաջ կրակել այս արագիլի ձագի վրա»,- գրել է Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ օրենքի նպատակն է այդպիսի մարդկանց քրեական պատասխանատավության ենթարկել, որպեսզի նրանք պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկում:

Իր գրառման մեջ Զոհրաբյանը նաև անդրադարձել է այն պատգամավորներին, որոնք նախագծի քվեարկության ժամանակ դեմ, ձեռնպահ քվեարկեցին կամ առհասարակ չքվեարկեցին.

«… Ինչպե՞ս են իրենց զգում յուրաքանչյուր նման դեպքից հետո: Ի վերջո, նախագիծը իմ մասին չէր և իմ կամ իմ գործընկերների հանդեպ անձնական վերաբերմունքը չպիտի դառնար քվեարկության մոտիվացիա»:

Զոհրաբյանը որպես օրինակ հիշատակել է, որ Հայաստանում Կարմիր գրքում գրանցված սև արագիլի վրա կրակելու դեպք է գրանցվել:

 «Ի դեպ, բացառիկ Սև արագիլին կրակել են Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Մի թեթև, մշուշոտ հույս ունեմ, որ իրավապահները կրակող անասունին կգտնեն ու դեռևս գործող` Վարչական իրավախախտումների մասին օրենքով մի թեթև տուգանքի կենթարկեն` մինչև խորհրդարանը, ուզում եմ հավատալ, առաջիկայում երկրորդ ընթերցմամբ կընդունի նման սադիզմը քրեականացնելու նախագիծը»,- գրել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանում բացառիկ այդ թռչնատեսակից ընդամենը վեց զույգ կա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած` կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը:

Օրինագծին կողմ քվեարկեցին 74 պատգամավոր, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17։

Նոր օրինագծով առաջարկվում է փոփոխությունն անել Քրեական օրենսգրքում և «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով հոդված ավելացնել։

Այդ դեպքում տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ այսօր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 30-50–պատիկի չափով, իսկ բարձրաստիճան անձանց դեպքում` նվազագույն աշխատավարձի 80-100–պատիկի չափով։

Ըստ թեմայի

Էկոաղետ Գյումրիում. ի՞նչ վնաս կհասցնի կենդանիների բացօթյա գերեզմանոցը. լուսանկարներ
«Պետք է վերջ տալ սպանություններին». ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին
«Մեզ մոտ կենդանիներին մասնավոր պայմաններում պահում են օրենքի կոպիտ խախտումով». Մանվելյան
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Օրենք, կենդանի, «Արփի լիճ» ազգային պարկ, Նաիրա Զոհրաբյան

Գլխավոր թեմաներ