11:39 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Սեդրակ Առուստամյան

«Մուլտի Գրուպի» տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

© Photo: Multi Group
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
192 0 0

Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը ղեկավարող Սեդրակ Առուստամյանի ու ևս 15 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է: Նա ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը։

Նշենք, որ Սուրեն Առուստամյանը նախկինում փաստացի ղեկավարել է «Սթոնս» ՍՊ ընկերության գուրծունեությունը: Նրա հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցը ևս դատարանը փոխել է՝ նրանք ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց: 

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված չարաշահումներին։
Սեդրակ Առուստամյանը, հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ կնքել է երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»–ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ։ Հետո դրանց ծագումը թաքցրել են տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով։

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար. ՀՔԾ

Արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կեղծ պայմանագրերի կնքումից հետո մինչև 04.04.2017թթ. կատարված 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊԸ–ին է փոխանցվել 1 162 260 574 ՀՀ դրամ:

«Սթոնս»  ընկերության գլխավոր հաշվապահ Սվետիկ Մկրտչյանը, գումարների  ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, այդ գումարից 140 մլն–ը փոխանցել է «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊԸ–ին, 124.8 մլն–ը` «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊԸ–ին` որպես դրանց մատուցած  ծառայությունների կանխավճար:

Այս ընկերությունների ղեկավարները պարզվել է իրականում աշխատել են «Սթոնս» ՍՊԸ–ում, և բնականաբար պայմանագրում նշված ծառայությունները չեն մատուցել, բայց դուրս են գրել 177 մլն դրամի կեղծ հարկային հաշիվներ՝ այդ եղանակով օրինականացնելով գումարի հանցավոր ծագումը։ Ապա ստացված գումարն առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

Բացի այդ հափշտակված գումարից ևս 603 մլն դրամը «Սթոնս» ՍՊԸ հաշվապահը ձևակերպել է որպես շահաբաժին և, այն բանկում կանխիկացնելով, ամբողջությամբ փոխանցել Սեդրակ Առուստամյանին:

Այսպիսով  «Սթոնս» ՍՊԸ և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավարների կատարած կեղծարարությունների հետևանքով  պետությանը պատճառված վնասը հաշվարկվել է ընդհանուր 2 729 457 229 ՀՀ դրամ:

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել

Բացահայտված փաստերով Քննչական մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան՝ Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նշենք, որ «Մուլտի Գրուպի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։

Ըստ թեմայի

Քոչարյանը կմնա կալանքի տակ. «Դանիբեկյա՛ն, խելքով»-ը չօգնեց
Դատարանը Սեյրան Օհանյանին թույլ տվեց բուժում ստանալ Գերմանիայում
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ կհայտնեն դատավորին
Ի՞նչ է ասել Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի գործով քննիչին. գործարարը խոսել է 2008–ի մասին
թեգերը:
կալանավորել, գրավ, Մեղադրանք, Սեդրակ Առուստամյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ