04:55 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը մեկնել է Իտալիա. նախագահը միջազգային համաժողովի գլխավոր բանախոսն է

© Photo / official site of the President of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Արմեն Սարգսյանը կմասնակցի Cybertech-ի միջոցառումներին, որի հյուրերի շարքում են աշխարհի առաջատար գործիչները:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը։

«Հռոմում Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին: Համաժողովի առաջին օրը՝ սեպտեմբերի 24-ին, նախագահը կլինի գլխավոր բանախոսը՝ «Հայաստանը որպես կիբեր անվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Cybertech-ի համաժողովներն ու ցուցադրությունները լավագույն վայրն են ոլորտով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալու վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալու համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակների մասին:

Արմեն Սարգսյանը «սեր է խոստովանել» Գյումրուն. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

Cybertech-ի միջոցառումների հյուրերի շարքում են աշխարհի առաջատար գործիչները, որոնք ներկայացնում են պետական համակարգը, անվտանգության և պաշտպանության, առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտներ:

ՀՀ նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված քաղաքական որոշումների օգտին

Հռոմում Սարգսյանը կհանդիպի նաև իտալական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝  նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել ՀՀ, ծանոթանալ  ներդրումային համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ շարունակել  քննարկումները՝ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական քայլերի վերածելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Վարչապետն Օսիպյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ներկայացրել նախագահին
Պատգամավոր Սոս Ավետիսյանն ամուսնանում է․ ովքեր են հրավիրված․ «Ժողովուրդ»
Խնայվել է 3,8 միլիարդ դրամ, անցկացվել արդար ընտրություն. վարչապետն օրը գրառումներով է սկսել
Փաշինյանն Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ այցելեց Եռաբլուր. տեսանյութ
թեգերը:
ելույթ, համաժողով, Նախագահ, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ