03:38 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
98520

Երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ 2020 թվականից սկսած մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։

Այդ մասին փոխվարչապետն ասել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստում, տեղեկացնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Նախատեսվող ծրագրով առաջարկվում է.

1.    Վեց անգամ բարձրացվելու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։

2.  Երկու անգամ բարձրացվելու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից հասցվելով մինչև 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։

3.  Շուրջ 41 տոկոսով բարձրացվելու է աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։

4.  Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ է մտցվելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:

«Աշխատանք ենք տանելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ունենալու ենք երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպելու ենք խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00-ն: Արդյունքում աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպելու»,- ասել է փոխվարչապետը:

Նա հավելել է, որ 2020-ը մեկնարկելու է հավակնոտ ծրագրերով, որոնց շրջանակում երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:

Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն. դրամ: Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մարզային բնակավայրերում նպատակային բնակարանաշինական ծրագրերով, որով Քաղաքաշինության կոմիտեն արդեն զբաղվում է:

Ըստ թեմայի

Նպաստ ստացողները ստիպված կլինեն հարմարվել փոփոխություններին
Կաշառքի դիմաց նպաստ է «դասավորել». սոցաջակցության մասնագետին մեղադրանք է առաջադրվել
Պայմանական նպաստ. նոր նախագիծը լուծո՞ւմ է հարցը, թե՞ ձգձգում. տնտեսագետի կարծիքը
թեգերը:
Հիփոթեքային վարկ, նորածին, երեխա, Հայաստան, Տիգրան Ավինյան

Գլխավոր թեմաներ