16:49 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Министр обороны Давид Тоноян ответил на вопросы журналистов во время учения по мобилизации (24 сентября 2019). Абовян

Միգուցե մոլորվել էր. Տոնոյանը` չեզոք գոտում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
488 0 0

Դավիթ Տոնոյանը կարծում է, որ հայկական կողմը այս պահին կարիք չունի Ադրբեջանին պատասխան տալու. Հայաստանն իր հումանիտար պարտքն արել է և զինծառայողի մարմինը փոխանցել է նրանց։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Արցախի և Ադրբեջանի սահմանի չեզոք գոտում հայտնված ադրբեջանցի զինծառայողը միգուցե մոլորվել էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Շատ տարօրինակ բան է կատարվել տեղում։ Հիմա կխուսափեմ որևէ գնահատական տալ, քանի որ թե՛ գործողության ժամի առումով է տարօրինակ, թե՛ ներգրաված անձնակազմի թվաքանակի, թե՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավման։ Միգուցե մոլորվել էր»,–ասաց նախարարը։

Նախարարը հիշեցրեց, որ երեկ երեկոյան, ժամը 19։00-ի սահմանում ադրբեջանցի զինծառայողի դին փոխանցել են Ադրբեջանին։

Հարցին, թե պատասխան կտա՞ հայկական կողմը Ադրբեջանին` Տոնոյանը նշեց, որ այս պահին պատասխան տալու կարիք չկա, հակառակը` Հայաստանն իր հումանիտար պարտքն է կատարել` զինծառայողի մարմինը փոխանցելով։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին,  ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` ասելով, որ զինծառայող Ռամին Աբդուլռախմանովը մոլորվել է ու հայտնվելով չեզոք գոտում` սպանվել։ Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե։

Փաշինյանի որդու հետ նման բան տեղի չի ունեցել. ՊՆ–ի մեկնաբանությունը

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր, որ այս պահին իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ տեղի է ունենում գաղտնի երկխոսություն։

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: Ուստի, անհրաժեշտության դեպքում, հայկական կողմը կհրապարակի այդ տեսանյութը։

Ըստ թեմայի

«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան
Ինչու է հետաձգվում «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցումը. պարզաբանում
Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին
Վիրավոր ունենք. հնարավորության դեպքում նրան տեղափոխելու են Երևան. Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
Կարմիր խաչ, Սպանություն, ադրբեջանցի, Ադրբեջան, զինծառայող, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ