ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։
«Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է, սակայն թե որ հոդվածով` տեղեկություններ չունենք»,–հայտնեցին ԱԱԾ–ից։
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին սեպտեմբերի 18-ի առավոտյան։
Հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Բունտ` ի պաշտպանություն «զոն նայողների». ի՞նչ իրավիճակ է ՔԿՀ–ներում