11:23 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ավտոմեքենայի վերանորոգում

«30 հազար դոլար տվեք, ավտոբուս կսարքենք». Տիգրան Հովհաննիսյան

© Sputnik / Григорий Сысоев
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է չեղարկել մեքենաների ԱԱՀ–ը` թույլ չտալու համար դրանց թանկացումը։ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» ղեկավարը զարգացրել է թեման։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը պետք է վերածնի սեփական ավտոարդյունաբերությունը, բայց էնտուզիաստներն աջակցություն չեն գտնում ի դեմս պետության։ Այդ մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Լսումները կազմակերպել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը` եվրասիական ինտեգրացման խորհրդարանական հանձնաժողովի նախագահը։

Մի քանի շաբաթ առաջ Մելքումյանն առաջարկել է ավտոմեքենաների ներկրումից ԱԱՀ չգանձել։ 2020թ–ից սկսած` Հայաստանը  ավտոմեքենաների ազգային տուրքերից կանցնի եվրասիականի, որոնք ավելի բարձր են։ Մելքումյանը կարծում է, որ գնի մեջ տարբերությունը կարելի է փոխհատուցել` ազատելով ԱԱՀ–ից։

Հովհաննիսյանը մի քայլ առաջ է գնացել` հայտարարելով, որ հավաքել է մասնագետների, որոնք պատրաստ են վերածնել Հայաստանի ավտոարդյունաբերությունը։

ՀՀ-ում մեքենաների համար էլեկտրոնային գործարքների մեխանիզմ կներդրվի. նախագիծն ԱԺ–ում է

«Հայաստանում ուզում են ավտոբուսներ գնել 100 հազար դոլարով, 150 հազարով։ Մենք հավաքել ենք ինժեներների խումբ։ Մենք կարող ենք ինքներս թողարկել ավտոբուսներ, եթե մեզ յուրաքանչյուրի համար տանք 30 հազար դոլար», – հայտարարեց Հովհաննիսյանը։

Զարմացած հարցերին, թե ով և ինչպես է զրոյից ավտոգործարան կառուցելու, Հովհաննիսյանը լայն հորիզոններ նկարագրեց։

«Դրա համար պետք է թուլացնել մեքենաների ներկրման հարկերը, որպեսզի ավտոդիլերները կամաց–կամաց բացեն վերանորոգման արհեստանոցներ, իսկ հետո միգուցե սկսեն արտադրել մեքենաներ և ավտոբուսներ», – հայտարարեց նա։

Նշենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը հանդես էր գալիս տաքսիստների, այնուհետև ներկրողների իրավունքների պաշտպանության օգտին։ Նա մի քանի ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ կանգնած պահանջում էր զարգացնել հայրենական ավտոարդյունաբերությունը։ Այժմ նա խոստանում է կրկնել իր ակցիան Հայաստանի կառավարության մոտ։

«Մեկ տարով չեղարկեք ԱԱՀ–ը։ Միայն այդպես»,– ասաց Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը կոչ է անում ավտոմեքենաները դուրս բերել ավտոմաքսատան տարածքից

Նախագծին դեմ են ֆինանսների նախարարությունը և «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները։ Բյուջեի միջոցներն առաջին հերթին պետք է ծախսել ոչ թե առևտրականների հարկային արտոնությունների վրա, այլ սոցիալական խնդիրների, օրինակ` երիտասարդ ընտանիքների բնակարանային վարկերի կամ գյուղատնտեսական տեխնիկայի արտոնյալ լիզինգի։

Երևանը կդառնա գլխավոր տրանսպորտային հանգույց ու առաջ կանցնի Բաքվից. ի՞նչ է պետք անել

Նշենք, որ օրինագիծն առայժմ քննարկում են կառավարությունում։ Իսկ մինչև տարեվերջ գործում են ցածր տուրքերը, քաղաքացիները մեքենաներ են գնում թե՛ իրենց համար, թե՛ գալիք տարում վերավաճառելու։ Մաքսային ծառայության տվյալներով` տարեսկզբից մեքենաների ներկրումը Հայաստան ավելացել է ավելի քան 50 տոկոսով։

Ըստ թեմայի

Վթար շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. վիրավորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
«Վերին Լարսում» բեռնատարների կուտակման պատճառը տեխնիկական է. դեսպանություն
Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ
Երևանի 35 հազար անօրինական ավտոտնակները վերջին շանսը կստանան
թեգերը:
Միքայել Մելքումյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), ԱԺ, ավտոբուս, Տիգրան Հովհաննիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ