05:25 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
608 0 0

Բարեգործական ծրագրի նպատակն է հնարավորինս շատ պլաստիկ շշերի կափարիչներ հավաքել, հանձնել վերամշակող ընկերություններին, ստանալ գումար և դրանով օգնել հենաշարժողական խնդիր ունեցողներին:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. «Օգնության կափարիչ» բարեգործական ծրագրի շնորհիվ, որն իրագործում է «Develop Armenia» ՀԿ–ն, այսօր հենաշարժողական խնդիրներ ունեցող թվով երրորդ երեխան անվասայլակ ստացավ:

«Մենք մտադիր ենք հավաքել ավելի քան մեկ տոննա պլաստիկ շշերի կափարիչներ և հավաքված գումարով գնել անվասայլակներ, քայլակներ(ըստ անհրաժեշտության) ու նվիրել կարիքավոր ընտանիքների հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին, մեծահասակներին»,-ասաց «Develop Armenia» ՀԿ նախագահ Ելենա Առաքելյանը:

Елена Аракелян на благотворительной программе ОО Develope Armenia Крышка помощи (25 сентября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ելենա Առաքելյանը

Ծրագրի շրջանակներում ՀԿ-ն  արդյունավետ համագործակցել է մի շարք համալսարանների, դպրոցների և մանկապարտեզների հետ: 

ՀԿ նախագահը կարևորում է, որ մանկուց երեխաներին  սովորեցնեն բարեգործություն անել, տեղեկացնեն, որ պլաստիկը աղբ չէ, այն կարելի է վերամշակել և ծառայեցնել բարեգործությանը:

Սիրո միաբանության գլխավոր միանձնուհու խոստովանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին

«Մեզ տարբեր մարզերից են զանգահարում և ցանկություն հայտնում մասնակցել ծրագրին: Ուղղակի այդ դեպքում տրանսպորտի և ֆինանսավորման խնդիր ենք ունենում: Հույս ունենք, որ շատ շուտով մարզերում էլ կունենանք մեր տարաները, որոնց մեջ յուրաքանչյուրը կկարողանա իր օգնության կափարիչը դնել»,-ասաց Ելենան:

Участники благотворительной программы ОО Develope Armenia Крышка помощи
«Օգնության կափարիչ» բարեգործական ծրագիր

Նա նաև շեշտեց, որ այս ծրագրով իրենք չեն  մտնում մարդկանց գրպանը: Եթե մարդը ջուր կամ հյութ է գնել և պետք է դեն նետի շիշը, նրանից ընդամենը պահանջվում է  կափարիչը մի կողմ դնել և միանալ այս բարեգործական ծրագրին:

«Ներկա պահին համագործակցում ենք մեկ վերամշակող ընկերության հետ: Կափարիչների 1 կգ արժե մոտ 150-200 դրամ»,-ասաց Ելենան և հավելեց, որ ծրագրի գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ, երբ իրենք ցանկանում էին շրջակա միջավայրը չաղտոտելով գումար ստեղծել և բարեգործություն կատարել:

Благотворительная программа ОО Develope Armenia Крышка помощи (25 сентября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
«Օգնության կափարիչ» բարեգործական ծրագիր

Այս մեկ տարվա ընթացքում նրանք կարողացել ենք 2 անվասայլակ գնել , իսկ այսօր ձեռք են բերել երրորդ անվասայլակը, որի գնման մեջ իրենց մեծ  ներդրում ունեն  Նոր Նորքի Հայորդաց տան սաները։  Նրանք միահամուռ ուժերով հավաքել են ավելի քան 230 կգ կափարիչ։

Sputnik Արմենիան նաև զրուցեց Նոր Նորքի Հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանի հետ, որը ևս մեծ ոգևորությամբ է իր սաների հետ միացել ծրագրին:

«Նախագծի մասին տեղեկացել էինք  facebook սոցիալական ցանցից : Մեզ թվում էր, թե ինքներս պետք է կափարիչները իրացնեինք և գումարը տայինք նախագծի ղեկավարներին, հետո պարզեցինք, որ մեզնից պահանջվում է միայն կափարիչները հավաքելը»,-ասաց նա :

Տնօրենն անձամբ է հայորդաց տանը փակցրել պաստառը և ոգևորել իր սաներին միանալու ծրագրին:

«Մենք 4-րդ սայլակի համար արդեն փոքրիկ գումար ունենք, մեր բարերարներն էլ պատրաստակամ են օգնել մեզ, դե իսկ երեխաների ոգևորվածության մասին անգամ ավելորդ եմ համարում խոսելը»,-ասաց տնօրենը:

Հավելենք, որ Նոր Նորքի Հայորդաց տան սաները փոքրիկ միջոցառում էին կազմակերպել: Նրանք փոքրիկ աղջնակին երգով ու պարով հանձնեցին իր նոր անվասայլակը, որի օգնությամբ փոքր-ինչ կթեթևանա ընտանիքի հոգսը:

Նշենք, որ «Develop Armenia» ՀԿ –ն մեկ տարի է ինչ գործում է Հայաստանում: Այս բարեգործական  ծրագիրը նրանց առաջին աշխատանքն է:

Ըստ թեմայի

Բարեգործությունը չփրկեց. Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից
Սամվել Ալեքսանյան. «Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»
Բիզնե՞ս, բարեգործությու՞ն, թե՞ զբոսաշրջության խթան. Ամբերդի խնդիրը
թեգերը:
երեխա, բարեգործություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ