03:12 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Սանասարյանի պաշտպանները դիմել էին դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է, գործն ուղարկվել է դատարան»,-ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Սանասարյանի գործը կոծկելու լուրը չի համապատասխանում իրականությանը. Վանեցյան

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Սանասարյանի պաշտպանները դիմել էին դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Ըստ թեմայի

Ուրախ եմ, որ Սանասարյանը քննությանը տրամադրել է իմ ու իր նամակագրությունը. Արսեն Թորոսյան
«Սիրում եմ բոլորիդ». հեղափոխության տրամաբանական ավարտը՝ ըստ Դավիթ Սանասարյանի
Սանասարյանը հնարավորություն չի տալիս որևէ մեկին ՊՎԾ պետի պաշտոնում նշանակվել. «Ժողովուրդ»
Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն, Դատարան, Քրեական գործ, Պետական վերահսկողական ծառայություն (ՊՎԾ), Դավիթ Սանասարյան

Գլխավոր թեմաներ