00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատացել. արդեն դժվարությամբ է խոսում. Բաղդասարյան

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանը 24–ժամյա կտրվածքով արհեստական շնչառության սարքի օգնությամբ է շնչում, և  բժիշկները նրան չեն թույլատրում մասնակցել դատական նիստերին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, ավելին` նա արդեն դժվարությամբ է խոսում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Министр обороны Давид Тоноян прибывает в Черную крепость на праздничные мероприятия Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Ինձ մտահոգում է Մանվել Գրիգորյանի կարգավիճակը. Դավիթ Տոնոյան

«Գրիգորյանի մոտ բժիշկներն արձանագրել ու արձանագրում են հիվանդությունների բացասական դինամիկա։ Նա 24–ժամյա կտրվածքով արհեստական շնչառության տակ է, քայլելու հետ կապված խնդիրներ ունի։ Գրիգորյանի վիճակը ծանր է։ Արդեն երկու դատական նիստի բժիշկները նրան չեն թույլատրել մասնակցել»,–ասաց պաշտպանը։

Պաշտպանի խոսքով` Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով դատարանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը նույնպես արձանագրել է, որ մեկ տարվա կտրվածքով` Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա է գրանցվել։

Մանվել Գրիգորյանը հետ է ուզում իր խանութները. պաշտպանները միջնորդություն են ներկայացրել

Նա նշեց, որ չնայած այս ամենին, դատարանը բացարձակապես հաշվի չի առնում իր պաշտպանյալի վիճակն ու խափանման միջոց կլանքը չի փոխում։ Դատարանի նման պահվածքը, ըստ պաշտպանի, ոչ իրավաչափ է։

«Ասել ու ասում եմ`Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործով դատական պրոցեսը և իրավապահների վերաբերմունքը  դասական խոշտանգման դեպք է»,–ասաց նա։

Հարցին` կա՞ որևէ ժամկետ, որի սահմաններում միջգերատեսչական հանձնաժողովը պետք է իր պաշտոնական գնահատականը տա` Բաղդասարյանը պատասխանեց, որ նման ժամկետ սահմանված չէ։ Խնդիրն այն է, որ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը մեկ այլ վայրում աշխատում է, և նրանք ծանրաբեռնված են։ Բացի այդ, փորձագետներից մեկը` Նորբերտ Ավետյանը, գտնվում է արտասահմանում, թեպետ հայտնել է, որ երբ հանձնաժողովը սկսի քննարկում ծավալել, կվերադառնա Հայաստան։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի վիճակը ժամ ժամի վատանում է, բժշկական եզրակացությունը՝ ուշանում. պաշտպան

«Բժիշկներն էլ արձանագրել են, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում ու կարող է առողջական խնդիրներն ընդհուպ մահվան հանգեցնեն։ Այս վիճակում, երբ դատարանը չի փոխում նրա խափանման միջոց կալանքը` ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դատարանի վրա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը հունիսի 6–ից բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում։

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Լրահոս
0