17:19 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Amazon-ն առաջարկում է շփվել ակնոցի միջոցով

Amazon-ն առաջարկում է շփվել ակնոցի և մատանու միջոցով

© REUTERS / JEFFREY DASTIN
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (170)
68 0 0

Անսովոր և օգտակար սարքերը դեռ գտնվում են փորձարկման շրջանում։ Առաջին հայացքից սովորական թվացող իրերը հատուկ ձայնային օգնականի միջոցով հնարավոր է կցել սմարթֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Amazon ընկերությունն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկայացրեց երկու նորույթ, որոնք աշխատում են Alexa ձայնային օգնականի հետ։ Խոսքը Echo Frames ակնոցի և Echo Loop մատանու մասին է։ Ընկերությունը դրանք կսկսի վաճառել սահմանափակ քանակությամբ. մատակարարումը կմեծացնեն, եթե պահանջարկ լինի։

Չինական ընկերությունը ներկայացրել է ծալովի էկրանով առաջին սմարթֆոնը

Echo Frames ակնոցը շատ նման է սովորական ակնոցներին` առանց որևէ տեսախցիկների, էկրանների։ Ակնոցը թույլ է տալիս շփվել դրա մեջ ներկառուցված Alexa ձայնային օգնականի հետ։ Այն օգտատիրոջը պատասխանում է open-ear տեխնոլոգիայի միջոցով, որի մասին դեռ հստակ տեղեկություն չկա, ամենայն հավանականությամբ, դա ընդամենը հատուկ ուղղությամբ տեղադրված բարձրախոս է։ Ակնոցն անհրաժեշտ է կցել սմարթֆոնին, քանի որ այն չունի հասանելիություն դեպի համացանցը։

Старший вице-президент Amazon devices & services Дэйв Лимп, носит очки Echo Frames (25 сентября 2019). Сиэтл
© AP Photo / Ted S. Warren
Amazon-ի գլխավոր տնօրեն Դեյվ Լիմպը Echo Frames ակնոց է կրում

Այս դեպքում, ակնոցի միջոցով հնարավոր է շփվել ձայնային օգնականի հետ, երաժշտություն լսել և զանգեր կատարել։ Ակնոցի գինը կազմում է 250 դոլար։
Echo Loop մատանին ավելի անսովոր արտադրանք է։ Առաջին հայացքից այն սովորական մատանի է, որը բարձրախոսի և միկրոֆոնի միջոցով աշխատում է Alexa ձայնային օգնականի հետ։ Ամեն ինչ շատ ճիշտ է, Amazon-ը առաջարկում է շփվել մատանու հետ։

Старший вице-президент по Amazon devices & services Дэйв Лимп рассказывает о кольце Echo Loop, включенном с помощью технологии Alexa personal assistant (25 сентября 2019). Сиэтл
© AP Photo / Ted S. Warren
Amazon-ի գլխավոր տնօրեն Դեյվ Լիմպը ներկայացնում է Echo Loop մատանին

Օգնականին ակտիվացնելու համար մատանին ունի հատուկ կոճակ։
Այն ևս անհրաժեշտ է միացնել սմարթֆոնին։ Կորպուսը տիտանից է, իսկ մեկ լիցքավորումով սարքն աշխատում է մեկ օր։ Գինը 180 դոլար է

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)

Ըստ թեմայի

Instagram-ն էլ կսևանա. «մթությունը» կխնայի մարտկոցի էներգիան
Samsung-ը ծաղրել է Huawei-ին․ լուսանկար
Երբ էկրանի վերջը չի երևում. Xiaomi-ն ներկայացրել է իր հեղափոխական սմարթֆոնը․ տեսանյութ
Այ քեզ բան․ քո իսկ դեմքով էմոջիներ, ծածուկ քարտեզ և 8K հեռուստացույց
թեգերը:
համացանց, դոլար, Սարք, սմարթֆոն, ՏՏ, Այ քեզ բան, ակնոց, մատանի

Գլխավոր թեմաներ