23:23 18 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Արմեն Իգիթյան

Ինչպես երիտասարդը Գյումրուց տեղափոխվեց գյուղ ու որոշեց ծղոտե հյուրատուն կառուցել

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
331010

Քաղաքից գյուղ տեղափոխված երիտասարդի պատմությունը շատերին գուցե հայտնի հեքիաթը հիշեցնի, բայց Արմեն Իգիթյանի կառուցած ծղոտե տները պատրաստ են դիմանալ ոչ միայն քամուն, այլև շոգին ու ցրտին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Արփի լճի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, Վրաստանին սահմանակից Գառնառիճ համայնքն իր վայրի բնությամբ այնքան է գրավել Արմեն Իգիթյանին, որ նա 2 տարի առաջ որոշել է Գյումրուց տեղափոխվել գյուղ և կյանքի կոչել իր բիզնես գաղափարը` բնական նյութերից տուն կառուցել և դարձնել հյուրատուն։

«Նախկինում Գյումրու բնակիչ էի, հիմա` այս գյուղի: Որոշել եմ զբաղվել ֆերմերությամբ ու տուրիզմով: Այստեղ հանգիստ է, օդը` մաքուր, հնարավորություն էլ շատ կա: Առայժմ մենակ եմ գյուղ եկել, ընտանիքս հետո կտեղափոխեմ»,- Sputnik Արմենիային պատմեց Արմենը, որը մինչ Գառնառիճ տեղափոխվելը ուսումնասիրել է տարածքի գյուղերը և ամենաշատն այս գյուղն է հավանել:

Дорожный знак у въезда в село Гарнарич, Ширак
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գառնառիճ տանող ճանապարհ

Գառնառիճի հին ու խալխված տների կողքին հիմա նա կառուցում է նորը՝ Հայաստանում դեռ նմանը չունեցող տեխնոլոգիայով։ Փայտե կոնստրուկցիայով, ծղոտե տան նախագծից մինչև շինարարական աշխատանք ու կահույք սեփական ձեռքերով է պատրաստում։ Շինարարության նորարարությունն այն է, որ կառույցի համար շինանյութ են ծառայում ծղոտն ու կավը։ Ամեն ինչ` բնական նյութերից։ Արմենը մտադիր է շինարարության ավարտից հետո տունը ևս կահավորել բնական նյութերով։

Նա որպես հումք օգտագործում է տարածաշրջանում աճեցրած հաճարի ծղոտները։ Հյուրատան համար օգտագործվել է 400 հակ ծղոտ։ Ասում է՝ հատուկ՝ հորիզոնական դասավորությունն ու շաղախը, որում նաև տուֆի փոշի է օգտագործվում, ոչ միայն մեկուսացնում են ցրտից ու շոգից, այլև ձայնամեկուսացում են ապահովում։

Երիտասարդը վստահ է` խստաշունչ ձմեռ ունեցող տարածաշրջանի համար այս տեխնոլոգիան շատ լավն է ու կարող է ջերմամեկուսացում ապահովել անգամ մինչև 45 աստիճան ցրտին։

«Հետագայում նաև նպատակ կա էկոտուրիզմի զարգացման համար բնական մթերքներով սնունդ ապահովել հյուրերի համար, տարածքում ձիարշավներ և սիրողական ձկնորսություն կազմակերպել: Այս հյուրատնից կօգտվեն նաև համայնքի բնակիչները. կիրացվի նրանց սնունդը»,- ասաց Արմենը։

Հիմա նա 2 տուն է կառուցում, յուրաքանչյուրը` 6 մարդու համար: Տեղադրվելու են արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ:

Մաքուր օդ ու բնություն. ամռանը` զով, ձմռանը` առատ ձյուն, ու այս ամենի կողքին՝ բնական նյութերով կառուցված հյուրատուն։ Երիտասարդը վստահ է, որ թե՛ ձմեռային, թե՛ ամառային զբոսաշրջության սիրահարները գոհ կհեռանան էկոտներից, մանավանդ որ բնությունն ու Արփի լիճն էլ իրենց գեղեցկությամբ կգայթակղեն Գառնառիճում հայտնվածներին։

Շինարարական աշխատանքներն արդեն ավարտման փուլում են, այնպես որ հենց այս ձմռանն էլ պատրաստ կլինեն դիմավորել զբոսաշրջիկներին։

Արմենը նախաձեռնությունն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

  • Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
    Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
    Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիչ, Շիրակի մարզ
    Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիչ, Շիրակի մարզ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիճ, Շիրակի մարզ
    Ծղոտե հյուրատան սենյակներից, Գառնառիճ, Շիրակի մարզ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
    Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արմեն Իգիթյան, Գառնառիչի ծղոտե հյուրատուն կառուցելու գաղափարի հեղինակ
    Արմեն Իգիթյան, Գառնառիչի ծղոտե հյուրատուն կառուցելու գաղափարի հեղինակ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
    Ծղոտե հյուրատուն Գառնառիճում, Շիրակի մարզ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գառնառիճ, Շիրակի մարզ
    Գառնառիճ, Շիրակի մարզ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արփի լիճ, Գառնառիճ, Շիրակի մարզ
    Արփի լիճ, Գառնառիճ, Շիրակի մարզ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 9
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գառնառիճում կառուցվող տան կոնստրուկցիան

Ըստ թեմայի

Գյումրիում անօթևանները տուն կունենան փազլի շնորհիվ. առաջին կտորները գնել է Փաշինյանը
Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին
«Բեյբի բում» Գյումրիում. նորածինները մայրիկների հետ «շքերթի» էին դուրս եկել. տեսանյութ
Վերացված կանաչ գոտի Գյումրիում, կամ օրենքը լռո՞ւմ է «օրենքով գողերի» դեպքում
թեգերը:
էկոտուն, Գառնառիճ, տուն, Գյուղ, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ