05:08 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը. արխիվային լուսանկար

Փաշինյանն ու կինը անակնկալի են բերել գյումրեցիներին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
252420

Վարչապետի այցի մասին չեն իմացել ո՛չ իշխանությունները, ո՛չ միջոցառման կազմակերպիչները: Փաշինյանի և Հակոբյանի սելֆին հայտնվել է համացանցում:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիք կատարած այցից անմիջապես հետո անակնկալ կերպով այցելել է Գյումրի:

Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ վարչապետի այցի մասին տեղյակ չեն եղել նաև մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Գյումրու Սև բերդ ամրոցում  ներկա են գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին։

Գյումրուց պաշտոնական տեղեկատվություն և լուսանկարներ դեռ չկան, սակայն համացանցում է հայտնվել վարչապետի սելֆին տիկնոջ հետ, որը նա արել է Գյումրի քաղաքի հյուրանոցներից մեկում:

Հյուրանոցից հաստատեցին, որ իրենց էջում տեղադրված՝ վարչապետի ու տիկնոջ լուսանկարն այսօրվա է, սակայն հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին:

Նշենք, որ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու երգչախումբը, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունին, մենակատար Լուսինե Ազարյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Նորայր Քարտաշյանը և «Մենուա» նվագախումբը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ինգա և Անուշ Արշակյանները։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ, հետևել զորավարժությունների ընթացքին, այնուհետև կառավարությունում խորհրդակցություն անցկացրել, որի ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցեր էին քննարկվել:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր հերթին այսօր ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։

Ըստ թեմայի

Ժողովրդավարությունն ամրապնդել է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում. Փաշինյան
«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան
Ընդամենը 24 ժամվա ընթացքում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Փաշինյան
Ուզում եմ մարդիկ Գյումրի ասելով աղետի գոտի չպատկերացնեն. Փաշինյան
թեգերը:
Լուսանկար, Շիրակի մարզ, Կոմիտաս, Համերգ, Գյումրի, Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ