00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սաթենիկը չի ստում». բյուրեղներով «արտասվող» հայուհու ամուսինը պատասխանել է ՆՏՎ–ին

© Sputnik / Aram NersesyanСатеник Казарян и Светлана Авагян
Сатеник Казарян и Светлана Авагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սաթենիկ Ղազարյանի ընտանիքը հերքում է Մալայանի կենտրոնի բժիշկների պնդումները, նրանք պատրաստ են ապացուցել, որ աղջկա հիվանդությունը հորինված չէ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի –Sputnik. Բյուրեղներով արտասվող Սաթենիկ Ղազարյանը պատրաստ է մասնագետների կողմից շուրջօրյա վերահսկողության, Sputnik Արմենիային ասել է նրա ամուսինը` Սուրեն Մելիքյանը` մեկնաբանելով ՆՏՎ–ի տեսանյութը։

Армянка Сатеник Казарян плачет бриллиантовыми слезами - Sputnik Արմենիա
Ռուս բժշկուհին բացատրել է, թե ինչու է Սաթենիկն «արտասվում բյուրեղներով»

ՆՏՎ հեռուստաալիքը ռեպորտաժ էր պատրաստել, որում հեղինակները, մեջբերելով ռուսական կենտրոններից մեկում արված փորձաքննության արդյունքները, պնդում էին, թե Սաթենիկի աչքերից եկող բյուրեղները սովորական կոտրած ապակիներ են, իսկ աղջիկը, հավանաբար, տառապում է  Մյունհաուզենի սինդրոմով (սիմուլյացիոն խանգարում, որի ժամանակ մարդ ձևացնում, չափազանցնում կամ առաջացնում է իր մոտ հիվանդության արհեստական ախտանշաններ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալացման կամ վիրաբուժական միջամտության)։

«Այդ լաբորատորիան պատասխան կտա, ոչինչ։ Ինքներդ եք նկարահանել, տեսել եք, որ Սաթենիկը ոչ մի տեղ չի գնացել, որքան բյուրեղ դուրս եկավ նրա աչքերից», – ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ իրենց արդեն դիմել են ռուսական «Թող խոսեն» ("Пусть говорят") հաղորդման խմբագրությունից։  Շուտով նրան կհրավիրեն Մոսկվա և կպարզեն, թե որտեղից են հայտնվում այդ բյուրեղները։

Մելիքյանը պնդում է, որ իրենք 200%–ով համոզված են, որ սա իրական հիվանդություն է։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում նրանց պարզապես չեն ընդունել և այժմ շարունակում են իրենցը պնդել։ Նրա խոսքով` կենտրոնում նույնիսկ փորձանմուշ չեն վերցրել։

Ինչ վերաբերում է  ռուսական լաբորատորիայի արդյունքներին, Մելիքյանը չի կարող հստակ ասել, թե Սաթենիկի աչքերի բյուրեղներն ինչ ծագում ունեն. ապակի է դա, թե ոչ, նա պնդել չի կարող։

Բյուրեղներով արտասվող Սաթենիկը․ հազվագյուտ հիվանդությունն ապշեցրել է բժիշկներին

«Թող մասնագետները պարզապես մեկ օր անցկացնեն Սաթենիկի հետ։ Եվ եթե Սաթենիկն ինքն է աչքերի մեջ ապակի դնում, նրանք հեշտությամբ բացահայտեն սուտը։ Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք», – նշեց Մելիքյանը։

Հիշեցնենք, Սաթենիկի աչքերից օրական ավելի քան 50 բյուրեղ են հանում։ Դրանք սուր են և պինդ, սակայն անմիջական ֆիզիկական վտանգ չեն ներկայացնում։ Ընտանիքի անդամները վերջերս հայտնել են, որ բյուրեղների չափերը մեծացել են։

 

Լրահոս
0