00:33 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1640 0 0

Հայտնի հաղորդավարը տարիներ առաջ հեռուստատեսության ուղիղ եթերում ամուսնության առաջարկ արեց Լիլիթին, որն այսօր էլ չի երկնչում սիրո խոստովանություն անել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի հաղորդավար Լիլիթ Մուրադյանը երջանիկ է, որ իր կյանքը կապել է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի հետ: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում` ևս մեկ անգամ սեր խոստովանելով ամուսնուն:

«Ամեն առավոտ ասում եմ «շնորհակալ եմ, որ կաս իմ կյանքում», շնորհակալ եմ, որ ինձ թևեր ես տալիս, որ միշտ կողքիս ես, որ ազատությունս երբեք չես սահմանափակել, որ անիմաստ նվնվոցներիս ծիծաղով ես պատասխանում ու որ պարզապես սիրում ես, առանց ավելորդ խոսքերի, որ ուժեղ ես ինձ դարձնում ու ստիպում ես, որ լինեմ ավելի լավը ամեն օր...Ես քեզ սիրում եմ»,- գրել է հաղորդավարուհին:

Վահեն կնոջը պատասխանել է գրառման մեկնաբանություններում։

«Սիրում եմ քեզ, Լիլիթիկ ջան»,– գրել է նա:

Շատերը կհիշեն, որ 2014 թվականի հուլիսի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերում հաղորդավար Վահե Խանամիրյանը ամուսնության առաջարկ արեց իր գործընկերուհուն՝ Լիլիթ Մուրադյանին։

Ի՞նչ է պետք երջանիկ կին լինելու համար․ Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել

Զույգն ամուսնացավ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին: Նրանց դուստրը՝ Անի Անդրեան, ծնվեց 2016 թվականի փետրվարի 23-ին։

Նազենի Հովհաննիսյանը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը

Ըստ թեմայի

«Շրջապատված եմ սիրով». Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել
«Անհարմար է, մի՛ արեք նման բաներ». շոու բիզնեսի ներկայացուցիչները վճարո՞ւմ են հարկերը
Փաշինյանն ու կինը անակնկալի են բերել գյումրեցիներին
«Ինչից փախչում ես, գլխիդ ա գալիս». Օկսի Ավդալյանի նոր տեսահոլովակը ռեկորդ է սահմանել
թեգերը:
Վահե Խանամիրյան, Լիլիթ Մուրադյան, սեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ