00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրայր Թովմասյանի սանիկն անգիտակից վիճակում չի եղել». պարզաբանում է ՔԿ–ն

© Sputnik / Asatur YesayantsГрайр Товмасян
Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փանոսյանը տեղափոխվել է «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն»,  այնուհետ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 30 Սեպտեմբեր — Sputnik. Նորայր Փանոսյանը անգիտակից վիճակում չի եղել և վիրահատության չի ենթարկվել: ՀՀ քննչական կոմիտեն  հորդորում է  զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց, հայտնում է կոմիտեի կայքը։

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել

«Armlur.am  կայքում «Բացառիկ. Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկն անգիտակից վիճակում է. ինչ է եղել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ  քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական գործողության ժամանակ Նորայր Փանոսյանը հայտնել է, որ վատ է զգում իրեն»,–ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Կանչվել է շտապօգնության բրիգադ: Փանոսյանը տեղափոխվել է «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն»,  այնուհետ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական ստուգման:

«Բժշկական կենտրոնից Փանոսյանին հայտնել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, և վերջինս տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,–պարզաբանում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանը, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է,
ձերբակալվել է։

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»

Կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Փանոսյանը 2011-2014թթ.–ին նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

ArmLur.am-ը սեպտեմբերի 28-ին գրել էր, որ ձերբակալված Նորայր Փանոսյանը Քննչական կոմիտեում իրեն վատ է զգացել, անգիտակից վիճակում են տեղափոխել հիվանդանոց։

Լրահոս
0