03:42 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Արջ

Լեհ զբոսաշրջիկի վրա հարձակված արջի վարքը կուսումնասիրվի թաքնված տեսախցիկներով

© Sputnik / Максим Блинов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
342 0 0

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մասնագետներին մտահոգել են Արագած լեռան տարածքում շրջող զինված անձինք։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Արագած լեռան տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր ու արջի բույն։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC)։

Արագած լեռան վրա տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ արջը հարձակվել էր լեհ զբոսաշրջիկների վրա, հիմնադրամի մասնագետները ՀՀ պետական կառույցների խնդրանքով տեղանքի ուսումնասիրության աշխատանքներ են իրականացրել։

Նրանք շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ այցելել են Արագած լեռան այն տարածքը, որտեղ, ենթադրաբար, ապրում է զբոսաշրջիկի վրա հարձակված արջը։

Հիմնադրամից հայտնում են, որ տեղանքի զննման արդյունքում հայտնաբերվել են կենդանու թարմ հետքեր ու արջի որջ, հավաքագրել են նաև կենդանուն առնչվող անհրաժեշտ տեղեկություններ։

Արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության, որ այդ քարայրն ու դրա շրջակայքը հանդիսանում են արջի ապրելավայրը:

Արջը վերադարձել է, եղջերուն կգա, իսկ վարազը վերացել է. ամենավտանգավորը մարդն է. տեսանյութ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեղանքում թաքնված տեսախցիկներ է տեղադրել կենդանու վարքն ուսումնասիրելու համար։ Հավաքագրված տեղեկատվության հիման վրա մասնագետները կքննարկեն նաև հետագա անելիքները։

Հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու տեղանքում գիշատիչ կենդանու առկայության մասին զգուշացնող վահանակի տեղադրման գործում։ Մասնագիտական խումբը պետք է քննարկի նաև նշված տարածքը` որպես զբոսաշրջային ուղի կիրառելու նպատակահարմարության հարցը։

Իսկ մինչ այդ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր մտահոգությունն է հայտնում Արագած լեռան տարածքում հրազենով շրջող անձանց առկայության վերաբերյալ` հիշեցնելով, որ գորշ արջն ընդգրկված է Կարմիր գրքում, իսկ դրա որսի համար նախատեսված է 1 000 000 ՀՀ դրամ տուգանք։

Հիշեցնենք, սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագած լեռան վրա: Լեհ զբոսաշրջիկ տղան ու աղջիկը, ովքեր, պարզվեց, նշանված էին, բարձրացել էին Արագած լեռ, որտեղ շուրջ 3 500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։

Կենդանին ամուր բռնել էր տղային, միասին գլորվել էին ու ընկել ժայռից։ Աղջիկն անմիջապես ահազանգել էր փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել էին երիտասարդի դին։

Ըստ թեմայի

Ինչը կարող էր Արագածի վրա արջի հարձակման պատճառ դառնալ. մեկնաբանում են մասնագետները
Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը 33 տարեկան էր. նոր մանրամասներ
«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը
Արջը վերադարձել է, եղջերուն կգա, իսկ վարազը վերացել է. ամենավտանգավորը մարդն է. տեսանյութ
թեգերը:
Արագած, Լեհաստան, արջ, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ