18:17 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
ՊՆ- ում «1991 ստորաբաժանում» ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Պաշտպանության նախարարությունը նոր ստորաբաժանում է ստեղծում

© Photo : official site of the MoD of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
138 0 0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի տնօրեն Լևոն Պետրոսյանը ստորաբաժանումը ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրվել է «1991 ստորաբաժանում» ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արմեն Օրուջյանը (FAST) և Լևոն Պետրոսյանը («Հայ Տեք»):

««1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները»,- նշվաած է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

Ընդամենը 24 ժամվա ընթացքում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Փաշինյան

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

Հուշագրով FAST հիմնադրամին վերագրված է ծրագրի բովանդակային աջակցության իրագործումը: FAST-ը կձեռնարկի նախազորակոչային տարիքի անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար: FAST-ը նաև կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ և կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ և նախագծերի կառավարմամբ:

«Ապրիլյան +». 6 ժամվա ընթացքում մի քանի հազար զինապարտ է հավաքակայան ներկայացել

Ծրագրի ժամանակացույցի համաձայն, առաջին երկու տարիների ընթացքում նախատեսված է ստեղծել զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման և զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի շարք գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում՝ հասնել արդյունքների առևտրայնացմանը:

 

Ըստ թեմայի

Արտենիում ՊՆ բեռնատարների մասնակցությամբ խոշոր ավտովթարի դեպքով քրգործ է հարուցվել
Դավիթ Տոնոյանն այցելել է բանակային կորպուսի զորամասեր. լուսանկարներ
Արցախի ՀՕՊ–ի խոցած անօդաչուի գինը մոտ 1 մլն դոլար է. Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում
Ադրբեջանցիները ևս մեկ զոհ են տվել դիվերսիայի հետևանքով. լուսանկարներ
թեգերը:
Դավիթ Տոնոյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ