02:09 15 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP613.60
  • EUR525.36
  • RUB7.45
Մեդալներով վերադարձած ծանրամարտիկները

Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
35710

Աշխարհի չեմպիոններին ու մեդալակիր ծանրամարտիկներին «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին դափնիներով։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականն այս գիշեր Թաիլանդից վերադարձավ Երևան։

Болельщики встречают армянских тяжелоатлетов в аэропорту Звартноц (1 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Գագիկ Ծառուկյանն ու Փաշիկ Ալավերդյանը

Տղաներին ծափերով ու երաժշտությամբ դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում։

Болельщики встречают армянских тяжелоатлетов в аэропорту Звартноц (1 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սիմոն Մարտիրոսյան

Դիմավորողների թվում էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա ոգևորությամբ նշեց, որ պարծենում է տղաներով, քանի որ աշխարհի 105 պետության մեջ լավագույն եռյակում հայտնվեցին տղաները։

«Ամբողջ աշխարհի հայությունը սպասում էր ձեզ. մարդուն մշտական չի տրվում նման փառք։ Դուք մեր ազգի պարծանքն եք, ձեր ցավը տանեմ։ Ձեր ծնողների ցավը տանեմ, որ նման տղաներ են բերել»,–ասաց նա։

Болельщики встречают армянских тяжелоатлетов в аэропорту Звартноц (1 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ռուբեն Ալեքսանյան

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվեց սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատայա քաղաքում:

Болельщики встречают армянских тяжелоатлетов в аэропорту Звартноц (1 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սիմոն Մարտիրոսյանն ու Տիգրան Մարտիրոսյանը (աշխարհի ներկա և նախկին չեմպիոնները)

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել էր 9 ծանրորդով. Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթև Հակոբյան (87 կգ):

  • Գոռ Մինասյան
    Գոռ Մինասյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Սիմոն Մարտիրոսյան
    Սիմոն Մարտիրոսյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հակոբ Մկրտչյան
    Հակոբ Մկրտչյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Սավել Գասպարյան
    Սավել Գասպարյան
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Գոռ Մինասյան

Աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր, Հակոբ Մկրտչյանը` աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյանը` արծաթե, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր։

Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը Թաիլանդում նվաճեց 12 մեդալ՝ չորսական ոսկե, արծաթե և բրոնզե: Տղամարդկանց հավաքականը մեդալային հաշվարկում մեծ ոսկե մեդալներով (երկամարտում նվաճած ոսկե մեդալների թվով) զբաղեցրեց երրորդ տեղը` առաջ թողնելով Չինաստանի և ԿԺԴՀ ծանրորդներին: Իսկ պոկում և հրում վարժություններում և երկամարտի արդյունքում նվաճած մեդալներով մեր հավաքականը չորրորդն էր Չինաստանի, ԿԺԴՀ-ի և Վրաստանի հավաքականներից հետո:

Վրացի ծանրորդները նվաճել են ավելի քիչ՝ յոթ մեդալ, քան մեր հավաքականը, բայց այս հաշվարկում ավելի բարձր տեղ գրավեցին, քանի որ մեկով շատ ոսկի նվաճեցին:

Ըստ թեմայի

Երևանում բասկետբոլի Եվրասիական լիգա կանցկացվի. ովքե՞ր են բարձր պահելու Հայաստանի պատիվը
Լևոն Արոնյանը չի ընդգրկվել ՖԻԴԵ–ի լավագույն տասնյակում
Իսկական գտածո. Ալեքսանդր Գրիգորյանն ուզում է հայրենի երկրի համար մի բան անել
թեգերը:
ծանրամարտ, «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ