00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիա Գյումրիում. բնակիչները պատրաստվում են երկար ժամանակով փակել փողոցը

© Sputnik / Armenuhi MkhoyanНелегальная застройка вместо детской площадки в Гюмри (1 октября 2019)
Нелегальная застройка вместо детской площадки в Гюмри (1 октября 2019) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցիները պահանջում են, որ չգործող տաղավարի փոխարեն երեխաների համար խաղահրապարակ կառուցվի։ Տաղավարի սեփականատերն էլ վստահեցնում է, որ ինքը բնակիչների հետ որևէ խնդիր չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու բնակիչներն այսօր կարճ ժամանակով փակել էին Տիգրան Մեծի փողոցը՝ պահանջելով տարածքն ազատել տարիներ առաջ տեղադրված տաղավարից։

Автор идеи гостевого дома из сена в селе Гарнарич Армен Игитян - Sputnik Արմենիա
Ինչպես երիտասարդը Գյումրուց տեղափոխվեց գյուղ ու որոշեց ծղոտե հյուրատուն կառուցել

1988 թվականի երկրաշարժից հետո մայթին տեղադրված տաղավարը ժամանակին ծառայել է որպես խանութ, բայց արդեն տասնյակ տարիներ է` չի գործում։ Տաղավարն այս պահին խանգարում է փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին։ Տարածքի բնակիչները պահանջում են ստիպել սեփականատիրոջը՝ հանել այդ տաղավարը, վերջինս էլ պնդում է, որ դա օրինական Է։

«Տաղավարն ապօրինի է այս տարածքում դրված։ Այն պետք է անհապաղ հանել։ Այս տարածքի երեխաները խաղալու տեղ չունեն, թող հանեն ու տեղում խաղահրապարակ սարքեն: Անձամբ էս տաղավարի տիրոջն էլ եմ տեսել ու ասել, եթե սեփականություն է, ապա բեր, փաստաթղթերդ ցույց տուր, բայց այդպես էլ չբերեց։ Եթե սեփական է, թող ինքն իր հարցերը Գյումրու քաղաքապետարանի հետ լուծի, բայց տարածքը ազատի, տարածքը պետք է բարեկարգվի մեր երեխաներն էլ պետք է տարածքում խաղան»,- բողոքեց տարածքում բնակվող Կարինե Հովսեփյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԿարինե Հովսեփյան
Բողոքի ակցիա Գյումրիում. բնակիչները պատրաստվում են երկար ժամանակով փակել փողոցը   - Sputnik Արմենիա
Կարինե Հովսեփյան

Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը տաղավարի խնդրով դատական գործընթաց է սկսել։

«Ժամանակին բնակչին տրվել է այս տաղավարը՝ ժամանակավոր օգտագործման համար, բայց այսօր էլ սեփականատերը պնդում է որ տաղավարը պետք է այդտեղ մնա։ Այս խնդրով դատական պրոցես ենք սկսել»,- ասաց պատասխանատուն՝ նշելով, որ այս խնդիրը նոր չէ։

Բնակիչների խոսքով` ժամանակին այդ նույն տարածքում պուրակ է եղել։

© Sputnik / Armenuhi MkhoyanԲողոքի ակցիա Գյումրու Տիգրան Մեծի փողոցում
Բողոքի ակցիա Գյումրիում. բնակիչները պատրաստվում են երկար ժամանակով փակել փողոցը   - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա Գյումրու Տիգրան Մեծի փողոցում

«Ժամանակին տաղավարը տեղադրվել է, բայց հիմա ոչ մի բանի համար չի ծառայում, փոխարենը այս երեխաները խաղահրապարակ չունեն։ Բացի այդ, որքանո՞վ է սիրուն` ամբողջ փողոցն ու մայթերը բարեկարգված, բացի այս հատվածից»,- նշեց բնակիչներից Տիրուն Սահակյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՏիրուն Սահակյան
Բողոքի ակցիա Գյումրիում. բնակիչները պատրաստվում են երկար ժամանակով փակել փողոցը   - Sputnik Արմենիա
Տիրուն Սահակյան

Բնակիչները տեղեկացրին, որ տաղավարը պատկանում է Արամ Մանուկյանին, որը նույնիսկ այս թաղամասի բնակիչ չէ։

Տաղավարի սեփականատեր Արամ Մանուկյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տաղավարն իր սեփականությունն է և անձամբ ինքն է գնել ՀՀ կառավարությունից։

«1995 թվականին ՀՀ կառավարությունը հայտարարեց անշարժ գույքի աճուրդ, որի ժամանակ ես 1 մլն 120 հազար մեկնարկային գնից հասցնելով մինչև 5 մլն` ձեռք բերեցի այդ տարածքը։ Այնպես, որ դա օրինական է։ Ինչ մնում է բողոքին, ես բնակիչների հետ ընդհանրապես խնդիր չունեմ, իմ խնդիրը միայն քաղաքապետարանի հետ է, իսկ ինչ վերաբերում է դատական գործընթացին, ասեմ, որ վարչական դատարանը հայցը բավարարել է հօգուտ ինձ, քաղաքապետարանն էլ հիմա դիմել է վճռաբեկ դատարան»,– ասաց նա։

Բնակիչները փողոցն այս անգամ բացեցին, բայց խոստացան տաղավարը չհանելու դեպքում արդեն երկար ժամանակով փակել փողոցը։

Լրահոս
0