21:14 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
579 0 0

Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ընտանեկան տեսանյութ է հրապարակել, որում նրա ամուսինը` Ալեքսիս Օհանյանը, օգնում է սանրել նրա կեղծամը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հերթական անգամ ապացուցել է, որ օրինակելի է ոչ միայն որպես հայր, այլ նաև որպես ամուսին. նրա կինը` աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, անձամբ է ապացուցել հազարավոր երկրպագուներին, որ դա այդպես է։ Նա Instagram–ի իր էջում յուրահատուկ սթորիզ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Serena Williams (@serenawilliams) on

Հոլովակում, որը նկարել է հենց Ուիլյամսը, նա պատմում է, թե ինչպես է խնամում իր կեղծամը, և ինչպես է ամուսինն օգնում նրան այդ հարցում։ Նա կեղծամը դրել է Ալեքսիսի գլխին և մանրակրկտորեն սանրում է երկար մազերը։

Օհանյանը բոլորովին չի դիմադրում. պատրաստ է որպես մանեկեն աշխատել և դեմքի գոհ արտահայտությամբ նստած է աթոռին։

«Իսկական սեր։ Հիանալի՜ է։ Ի՜նչ լավն եք։ Միանգամից երևում է` ամուր զույգ է»,–գրում են ցանցային ակտիվիստները։

Ալեքսիս Օհանյանը դստեր հետ հուզիչ լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։

View this post on Instagram

A post shared by Serena Williams (@serenawilliams) on

թեգերը:
ամուսին, կեղծամ, Սերենա Ուիլյամս, Instagram, Կին, Ալեքսիս Օհանյան

Գլխավոր թեմաներ