ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի տանը չի գիշերել։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասինն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին` ճի՞շտ են արդյոք լուրերը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին գիշերել է իրենց տանը:
«Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել։ Նա իմ ընկերն է։ Գիշերել է ընդունելությունների տանը»,– ասաց Ծառուկյանը։
Հարցին, թե ընտանեկան միջավայրում Լուկաշենկոյի հետ ինչ հարցեր են քննարկել, Ծառուկյանը պատասխանեց լիաթոք ծիծաղով ու հարցն անպատասխան թողեց։
Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Եվրասիական համաժողովին մասնակցելու նպատակով երկօրյա այցով Երևան ժամանած Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հյուրընկալվել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։
Լուրջ, բայց ոչ պաշտոնական. ԵԱՏՄ գագաթաժողովի ուշագրավ դրվագները` լուսանկարներով
Ըստ լուրերի` նա մինչև ուշ գիշեր այգուն կից հյուրատանը բավական երկար առանձնազրույց է ունեցել Ծառուկյանի հետ, ապա գիշերել Ծառուկյանի առանձնատան` հյուրերի համար նախատեսված հատվածում։