14:29 22 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.32
  • GBP618.26
  • EUR531.95
  • RUB7.48
Радуга над площадью Республики

Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու են շուրջ 20 երկրի նախարարական պատվիրակություններ` ավելի քան 2000 մասնակիցներով։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման մասնակիցների անվտանգությունը և անխափան երթևեկությունը ապահովելու նպատակով 2019 թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 15-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների համար երթևեկության սահմանափակումներ են լինելու, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջից։  

Փակ են լինելու հիմնականում Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները, մասնավորապես` Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից դեպի հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ։

Երթևեկությունը կսահմանափակվի նաև Խորենացու- Մհեր Մկրտչյան և Խորենացու-Զաքյան խաչմերուկներից դեպի Շահումյան հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետություն- Բուզանդի և Քոչինյան-Բուզանդի խաչմերուկներից դեպի Աբովյան փողոց, Հանրապետություն-Արամի խաչմերուկից դեպի Աբովյան փողոց, Նալբանյան-Թումանյան խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ և Պուշկին-Հին երևանցու խաչմերուկից դեպի Սախարովի հրապարակ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու են շուրջ 20 երկրի նախարարական պատվիրակություններ` ավելի քան 2000 մասնակիցներով։ Հյուրերի ցանկում են լինելու նաև Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը։

Կոնգրեսի շրջանակներում կազմակերպվելու են նաև միջազգային ցուցահանդեսներ։

Հնարավոր է` Բարաք Օբաման Հայաստան գա. Երևանը պատրաստվում է «WCIT 2019» ՏՏ համաժողովին

Միջոցառման մեկնարկը կտրվի հոկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում նախանշված համերգով։

Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) 2019 թվականին կանցկացվի Հայաստանում: ՏՏ ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր համաժողովի կազմակերպման հերթափոխը Հայաստանին է փոխանցել Բրազիլիան, որտեղ անցկացվել էր 2018թ.–ի համաժողովը։ Իսկ մեր երկրն այդ իրավունքը 2020թ.–ին կփոխանցի Հնդկաստանին:

Ըստ թեմայի

Հայաստանը 2000 հյուրի է սպասում, այդ թվում` Քիմ Քարդաշյանին ու Ալեքսիս Օհանյանին
Քարդաշյանը պատրաստվում է Հայաստանում աշխատատեղեր բացել. նա ներկայացրել է ծրագրերը
Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան
Երևանի ՏՏ ցուցահանդեսին կմասնակցեն ընկերություններ Սինգապուրից և Թայվանից. ԱՏՁՄ ղեկավար
թեգերը:
Հայաստան, Համերգ, Ճանապարհ, երևանցիներ, Երևան, WCIT 2019

Գլխավոր թեմաներ