18:58 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարը հրապարակել է ծեծկռտուքի պատճառ դարձած դիմումը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
224 0 0

Առողջապահության նախարարը մեկնաբանել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքը։ Նա հրապարակել է բժշկի կատարած ապօրինության ապացույցը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկը ծանր հիվանդի հարազատներից գումար է շորթել։ Այս մասին քիչ առաջ Facebook-իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բուժաշխատողների ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»,– գրել է նախարարը։

Թորոսյանը նաև հրապարակել է իր հայտարարությունն ապացուցող դիմումը, որով մահացած հիվանդի կինը դիմել է հիվանդանոցի տնօրենին և հետ պահանջել բժշկին տված  400 000 դրամը։

Սա ուղղակի հրաշք է. Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետը բացել է աչքերը

«Ես ու իմ տղան բժիշկ Համբարձումյանին վճարեցինք 400 000 դրամ, քանի որ ինքը մեզ նախազգուշացրել էր, որ դա օգտագործել է վիրահատության ժամանակ։ Մեր խնդրանքը կայանում է նրանում, որ բժիշկ Համբարձումյանը հետ վերադարձնի մեր վճարած գումարը»,– գրում է կինը։

Թորոսյանի գրառումն, ի դեպ, անմիջական առնչություն ունի այսօր բուժկենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

«Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա, օրեր առաջ ազատվել է աշխատանքից լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ էր վերցրել հիվանդի հարազատներից, իսկ վերջիններիս գրած դիմումից հետո վերադարձրել այն»,– հայտնում է նախարարը։

Թորոսյանը նշում է նաև, որ կաշառք պահանջած բժիշկն աշխատանքից ազատվել էր հիվանդանոցի տնօրենի իրավաչափ որոշմամբ։

Միրզոյանը հուսով է, որ Գորգիսյանը փոխգնդապետին ծեծելու գործով ցուցմունք կտա. ԱԺ–ում թեժ է

«Իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»,– գրում է Թորոսյանը։

Հիշեցնենք, Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր արտառոց դեպք էր տեղի ունեցել. կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հարվածել էր աշխատակցին` նրան մարմնական վնաս պատճառելով։

Ոստիկանությունում դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Ըստ թեմայի

Միրզոյանը հուսով է, որ Գորգիսյանը փոխգնդապետին ծեծելու գործով ցուցմունք կտա. ԱԺ–ում թեժ է
Հարբած ու ծեծված. Երևանում կնոջը տեղափոխել են հիվանդանոց
Փոխգնդապետին ծեծելու գործով մեղադրանք է առաջադրվել մարզպետի օգնականի եղբորը
Կնոջը ծեծելու համար ձերբակալվել է բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը
թեգերը:
Նախարար, տղա, Ոստիկանություն, Ծեծկռտուք, ՀՀ Առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան, հայեր, հայ

Գլխավոր թեմաներ