18:09 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
413 0 0

Այս զույգն ավելի հաճախ է սկսել համատեղ լուսանկարներով և առեղծվածային գրառումներով գրգռել հանրության հետաքրքրասիրությունը։ Բաժանորդները պահանջում են պատասխանել մեկ հարցի, բայց նրանք համառորեն լռում են։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի մոդել Իրինա Շեյքը, որի անունը դեռ վերջերս հոլովվում էր դերասան Բրեդլի Կուպերի հետ սկանդալային բաժանման պատճառով, կարծես թե արդեն ուշքի է եկել և շարունակում է ուրախացնել երկրպագուներին իր նոր լուսանկարներով։

Այս անգամ 33-ամյա գեղեցկուհին Instagram–ի իր էջում 44-ամյա իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։ Բաժանորդներին հատկապես հետաքրքրել է առեղծվածային գրառումը. «Իմը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Mine ...@riccardotisci17 🖤

Публикация от irinashayk (@irinashayk)

Շատերը չեն երկմտել ու ուղիղ հարցրել են` նրանց ընկերությունը սիրո չի՞ վերածվել, բայց Շեյքը ոչ մեկին չի պատասխանել։ Ոմանք էլ բավական զայրացած մեկնաբանություններ են գրել. «Այս ի՞նչ փայտահատ է», «Անհավանական է, երևի ուղղակի ընկերներ են», «Դու գեղեցիկ ես, իսկ նա` ոչ այնքան», «Եվ ո՞վ է նա», «Իրիշկա–մարտիշկա», «Իհարկե ընկերներ են, նա գեյ է, իմացեք», «Ո՞ւր է Բրեդլին, նա ավելի լավն է»։

Իրինա Շեյքը, Ստելլա Մաքսվելլն ու մյուս աստղերը Կաննում. Sputnik Արմենիայի բացառիկ կադրերը

Լուսանկարը հրապարակել է նաև դիզայները։ Նա նույնպես բավական բազմանշանակ գրառում է կատարել. «Փարիզ։ Իմ սեր»։ Իրինան նրան պատասխանել է`«Amore», ինչը կարող է և՛ «սեր» նշանակել, և՛ «սիրելիս»։ Ռիկարդոյի բաժանորդներն ավելի բարի են գտնվել և հիմնականում սրտիկի տեսքով էմոջիներ են «շաղ տվել» լուսանկարի տակ։

Նշենք, որ այս զույգը բազմաթիվ անգամ է համատեղ լուսանկարներ հրապարակել, որոնցից մի քանիսում նրանք նույնիսկ անկողնում են։ Ամեն անգամ լուսանկարները բուռն արձագանքի են արժանացել, թեև բազմաթիվ լուրեր են պտտվում Տիշի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Sleeping beauties @riccardotisci17😜

Публикация от irinashayk (@irinashayk)

Իրինան և Տիշը խուսափում են մեկնաբանություններից` շարունակելով անողոքաբար գրգռել հանրության հետաքրքրասիրությունը։

Ըստ թեմայի

Խաչատրյանի հնչյունների ներքո. Իրինա Շեյքը նկարվել է Jean Paul Gaultier օծանելիքի գովազդում
Ի՞նչ է «գագաչաթը» կամ ի՞նչ կապ ունի Գարիկ Մարտիրոսյանը Իրինա Շեյքի բաժանման հետ
«Թուլացիր և նայիր». Իրինա Շեյքի գայթակղիչ լուսանկարներն իրարանցում են առաջացրել
թեգերը:
սեր, Լուսանկար, Իրինա Շեյք

Գլխավոր թեմաներ