00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի դրոշով ակցիայի կազմակերպիչները «պլան Բ» ունեին. ի՞նչ կլիներ, եթե դրոշն ընկներ

© REUTERS / FRANCOIS WALSCHAERTSДрон с флагом Карабаха над полем во время матча между командами "Дюделанж" - "Карабах" (3 октября 2019). Дюделанж
Дрон с флагом Карабаха над полем во время матча между командами Дюделанж - Карабах (3 октября 2019). Дюделанж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դյուդելանժ» – «Ղարաբաղ» ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախի դրոշը խաղադաշտ «ուղարկած» Սպարտակ Ադամյանը պատմել է ակցիայի կազմակերպման ու իրականացման մասին` վստահեցնելով, որ այսքանով չի սահմանափակվելու ու շարունակելու է հետապնդել հայկական անունով ադրբեջանական թիմին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. «Դյուդելանժ» – «Ղարաբաղ» ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախի դրոշն անօդաչու սարքով (դրոն) մարզադաշտի վրա թռցնելու գաղափարը ծագել է անմիջապես խմբային փուլի վիճակահանությունից հետո` օգոստոսին։ ArmFootball.com և ռուսական sport24.ru կայքերին տված հարցազրույցում այս մասին պատմել է ակցիայի կազմակերպիչներից Սպարտակ Ադամյանը։

«Հասկանում էի, որ 3-4 մարդու օգնություն է հարկավոր: Դրոնը կառավարելու փորձ չունեմ: Այդ պատճառով գտա Բելգիայում բնակվող մասնագետի, որը լավ փորձ ուներ և նրան ծանոթ էի: Նա նույնպես հայ է, բոլոր չորսս էլ հայ էինք: Գիտեի, որ դրոնի մասնագետը` Վարդանը, հայրենասեր տղա է, նա արագ համաձայնեց»,– ասել է Սպարտակը:

Դերերը բաշխվել են հետևյալ կերպ` տղաներից մեկը մնացել է դրոնի մասնագետին օգնելու, մյուսը Սպարտակի հետ տեղավորվել է մարզադաշտում` նկարահանելու համար։

Տղաները նաև «պլան–Բ» են մշակել այն դեպքի համար, եթե դրոշն ընկներ ու հայտնվեր ադրբեջանցիների ձեռքում։

«Ես ու ընկերս պետք է շուտ մտնեինք դաշտ ու վերցնեինք այն: Չպետք է թույլ տայինք` նրանք նույնիսկ դիպչեին մեր դրոշին»,– ասել է Սպարտակը։

Болельщик Арсенала выбежал на поле с флагом Карабаха во время игры Арсенала с азербайджанским клубом - Sputnik Արմենիա
Արսենալ-Ղարաբաղ խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն Հայաստան է եկել. լուսանկար

Թռչող սարքը օդ է բարձրացվել ու կառավարվել մարզադաշտի հարևանությամբ գտնվող դատարկ շենքի տանիքից։

«Տեսանք, որ նրանք հասկացել են, թե որտեղից է դրոնը կառավարվում և մարդիկ ուղարկեցին այնտեղ: Մենք հեռախոսով տեղյակ պահեցինք մերոնց։ Նրանք շուտ հետ կանչեցին դրոնը և հասցրին մեքենայով փախչել անվտանգության աշխատակիցներից: Դրանից անմիջապես հետո էլ մենք մարզադաշտից դուրս եկանք: Մոտ 15-20 րոպե բաժանված էինք մյուս երկուսից: Հենց տեսանք, որ ամեն ինչ հանդարտվել է, կրկին միացանք»,– ասել է ակցիայի մասնակիցը։

Սպարտակը պատմել է նաև, թե ինչպես իրենց ակցիային արձագանքեցին մարզադաշտում գտնվող ադրբեջանցի երկրպագուները։

«Կատաղած էին, ուզում էին դաշտ մտնել: Հատկապես հաճելի էր, որ նրանց թիմի ավագ Սադիկովն ու գլխավոր մարզիչը հունից դուրս էին եկել»,– պատմել է նա` հավելելով, որ իրենց հատկապես զվարճացրել է, որ ադրբեջանցիները փորձել են դրոնին հարվածել գնդակով, բայց չեն կարողացել։

Ի դեպ, տղաներին տոմս գնելիս հարցրել են` հո հայ չե՞ք:

«Ասացինք` ոչ: Հետո հարցրին` արդյո՞ք Ադրբեջանից ենք, որովհետև «Դյուդելանժի» երկրպագուների հետ էինք: Ասացինք՝ ոչ, Բելգիայից ենք: Դրանից հետո նշեցին, որ խնդիր չկա»,– ասել է նա։

Ակցիայի նպատակի մասին խոսելիս Սպարտակ Ադամյանն ասել է, որ իրենք ցանկանում էին ադրբեջանցիներին ցույց տալ, որ թիմի անունը ոչինչ չի նշանակում: «Արցախը կամ, ինչպես նրանք են ասում, Ղարաբաղը, նրանցը չէ: Նրանք մեզ են ասում՝ իբր քաղաքականությունը սպորտին ենք խառնում, բայց հենց նրանք են իրենց թիմի անունը դրել հայերի երկրի անունով: Մյուս պատճառը նաև այն էր, որ նրանց քաղաքականության պատճառով Հենրիխ Մխիթարյանը զրկվեց Եվրոպա լիգայի եզրափակիչին մասնակցելուց»,– ասել է Սպարտակը։

Ցնցող քայլը. «Արսենալ»-«Ղարաբաղ» մրցավեճում Արցախի դրոշով դուխով հայը մտել է մարզադաշտ - Sputnik Արմենիա
Ինչպես է հայ տղան Արցախի դրոշով մտնում դաշտ ադրբեջանական ակումբի խաղի ժամանակ. տեսանյութ

Երիտասարդը չի թաքցրել, որ այսքանով չի սահմանափակվելու ու շարունակելու է հետապնդել հայկական անունով ադրբեջանական թիմին։

«Որտեղ էլ ադրբեջանցիները խաղան, անպայման ակցիա եմ կազմակերպելու: Չեմ թողնելու, որ հանգիստ լինեն: Պետք է նրանց սարսափը դառնամ: Կարևոր է, որ ամբողջ աշխարհն իմանա` Արցախը նրանցը չէ»,– ասել է Սպարտակը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 3-ին Եվրոպա լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ» – «Ղարաբաղ» հանդիպման առաջին խաղակեսն ընդհատվել էր, երբ խաղադաշտի վերևում հայտնվել էր Արցախի դրոշը` անօդաչու սարքին ամրացված: Ադրբեջանցիները դրոնին գնդակով խփելու անհաջող փորձերից հետո գնացել են հանդերձարան։ 20 րոպե հետո խաղը շարունակվել էր: Ակցիայի կազմակերպիչ Սպարտակ Ադամյանը 2019թ–ի հունվարին Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի վերջնամասում Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմ, որը նստած էր պահեստայինների նստարանին: Ադրբեջանական թիմի մարզիչն իր խաղացողներին դուրս էր բերել դաշտից։ 5 րոպե անց խաղը վերսկսվել էր:

Լրահոս
0