15:12 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Արթուր Ջանիբեկյանն ու կինը

«Դեդո–բաբոյի» հետ. մեդիամագնատ Ջանիբեկյանի կինը շնորհավորել է իր ծննդյան օրը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
603010

Կնոջն արդեն հասցրել են շնորհավորել երգիչները, դերասանները, երգիծաբաններն ու օգտատերերը։ Ինչպես միշտ, Գարիկ Մարտիրոսյանի կինը տարբերվել է բոլորից։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավարի տեղակալ Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինան, տոնում է իր ծննդյան օրը։ Նա որոշել է յուրօրինակ ձևով շնորհավորել ինքն իրեն և բաժանորդներին։

«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել

Էլինան Արցախի խորհրդանիշ համարվող «Պապիկ-տատիկ» հուշակոթողի («Մենք ենք, մեր սարերը») նկարով շապիկ է հագել, լուսանկարվել ու հրապարակել Instagram–ի իր էջում։

«Շնորհավորում եմ ծնունդս։ Բոլորիս մաղթում եմ երջանկություն և խաղաղություն` առանց պատերազմի։ Լինենք երջանիկ և ժպտանք», – լուսանկարին կից գրել է նա։

Супруга Артура Джанибекяна - Элина Джанибекян
© Photo : Screenshot / instagram/elina_janibekyan
Էլինա Ջանիբեկյան

Լուսանկարի մեկնաբանություններում երգչուհի Իվետա Մուկուչյանը մաղթել է, որ Էլինայի սիրտը միշտ սիրով լցված լինի։ Իսկ Ալեքսանդր Ռևայի կինը` Անժելիկան, երջանկություն ու խաղաղություն է մաղթել նրան։ Երգիծաբաններ Մարինա Կրավեցն ու Միխայիլ Գալուստյանը, երգչուհի Զառան, դերասանուհիներ Վալենտինա Ռուբցովան և Էվելինա Բլեդանսը նույնպես միացել են շնորհավորանքներին։

Էլինայի ընկերուհին` հաղորդավար ու երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, որոշել է տարբերվել և լուսանկարների կոլաժ է հրապարակել զվարճալի, ինչպես ինքն է բնութագրել, շշմեցուցիչ երգի տակ։

«Այս երջանիկ օրը, երբ դու մեկ տարով մեծացար, չի կարող չուրախացնել ինձ` քո հին, բայց կայտառ ընկերուհուն։ Մաղթում եմ քեզ, որ դեռ երկար տարիներ ընկերություն անես ինձ հետ, և թող միայն իմ ծերունական ամնեզիան 50 տարի հետո եզրափակի մեր ընկերությունը»,– գրել է Լևինան։

Նշենք, որ Ժաննան և Էլինան վաղեմի ընկերուհիներ են։ Երգչուհի Ալսուի հետ նրանք ձևավորել են ռուսական շոու բիզնեսի ամենավառ եռյակներից մեկը։

Նորաոճ գեղեցկուհիները. Նունե Եսայանն Էլինա Ջանիբեկյանի հետ լուսանկար է հրապարակել

Ըստ թեմայի

Հայ մեդիաաստղերի սիրելի կանայք փայլել են Chanel-ի փակ երեկույթում
Մեդիամագնատ Ջանիբեկյանի կինը զվարճանում է Երևանում. լուսանկարներ
Մեդիամագնատ Ջանիբեկյանն ու փլեյբոյ Բիլզերյանը. որտեղ են հանգիստն անցկացրել հայտնի հայերը
թեգերը:
Լուսանկար, ծնունդ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ