23:58 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Դիլիջան. արխիվային լուսանկար

Կին վարորդը Դիլիջանի ոլորաններում Nissan–ով գլորվել է ձորը. մեքենայում 5 ուղևոր է եղել

© Sputnik / Aram Gareginyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1917)
1286 0 0

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն ավտոմեքենան ձորից հանել են վերամբարձ կռունկի օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Դիլիջանի թունելից դեպի Դիլիջան տանող հատվածում՝ 4-րդ ոլորանում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մետր սահել դեպի ձորը, այնուհետև բախվել ծառին և կողաշրջվել, տեղեկացնում է ԱԻՆ–ը։

Դեպքի մասին ահազանգը ստացել է հոկտեմբերի 6-ին, ժամը 16:11-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Volkswagen-ը մետաղի ջարդոնի է վերածել բնության գրկում հանգստացող 3 եղբոր մեքենաները

«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (Անահիտ Մ., ծնված 1978 թ.) և ուղևորները (Արկադի, ծնված 1975 թ., Արթուր, 2002 թ., Ալվինա, 2008 թ., Ագնեսա, 2008 թ. Ա.-ներ և Աստղիկ Դ., 1947 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններիս տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Սարսափելի վթար Երևան–Արմավիր ճանապարհին. վարորդը դուրս է շպրտվել մեքենայից. լուսանկար

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վերամբարձ կռունկի օգնությամբ այն դուրս  բերել ճանապարհի երթևեկելի հատված:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1917)

Ըստ թեմայի

Երևանում կին վարորդը 10 տարեկան երեխայի է վրաերթի ենթարկել
Երևանում կին վարորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. 4 վիրավորներից 2-ն ուսանող են
Երևանում կին վարորդների ավտոմեքենաների բախման հետևանքով երեխաներ են տուժել
Վթար Կոտայքի մարզում. կին վարորդը Mercedes-ով կոտրել է գովազդային վահանակը և բախվել ծառին
թեգերը:
փրկարար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Դիլիջան, Կին, վարորդ, ավտովթար, վթար

Գլխավոր թեմաներ