00:09 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Քիմ Քարդաշյան

«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը

© Sputnik / Асатур Есаянц
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
459 0 0

Գրեթե ամբողջ օրը հայ լրագրողներն օդանավակայանում սպասում էին Քարդաշյանին և նրա ընտանիքին, բայց հեռուստաաստղը որոշեց դուրս գալ այլ մուտքով։ Լրագրողները բողոքում էին, իսկ կազմակերպիչները փորձում բացատրություն գտնել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել կեսգիշերն անց և խոստովանել, որ չի կարողանում քնել հուզմունքից։ Այդ մասին նա գրել է Twitter–ի իր էջում։

Քիմ Քարդաշյանը Հայաստանում է

Քիմի այցի գլխավոր նպատակը WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելն է։ Նա ելույթ կունենա «ԶԼՄ–ների, լրագրության և արվեստի վրա ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցության մասին» դասախոսությամբ` «Գաղափարների շուկա» լիագումար նիստի շրջանակում։

«Հայաստանում  գրեթե գիշերվա ժամը 3–ն է, բայց ես չեմ կարողանում հուզմունքից քնել։ Շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել ձեզանից յուրաքանչյուրին», – գրել է նա։

Գրեթե ամբողջ օրը հայ լրագրողներն օդանավակայանում սպասում էին Քարդաշյանին և նրա ընտանիքին։ Կես ժամը մեկ լուր էր տարածվում, որ նա վայրէջք է կատարելու։ Երեկոյան 11–ին Քարդաշյանը ժամանեց, ուղիղ եթերում երևում էր, թե ինչպես են տանում նրա ճամպրուկները, սակայն լրագրողներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել հեռուստաաստղին։

Նա ընտանիքի անդամների հետ դուրս եկավ «Նախագահական մուտքից», իսկ մամուլը և WCIT–2019 կազմակերպիչները սպասում էին VIP սրահում։

Ավելի ուշ WCIT ծրագրերի տնօրեն Սյուզաննա Ազոյանը լրագրողներին հայտնեց, որ Քիմը հոգնած էր, իսկ երեխաները քնած էին, դա էր պատճառը, որ նա որոշեց այլ մուտքով դուրս գալ և չմոտենալ ԶԼՄ–ներին։

Սպասվում է, որ հաջողակ բիզնեսվումանն անձամբ կուսումնասիրի ներքնազգեստի հայկական շուկան։ Նա մտածում է Հայաստանում  ներքնազգեստի արտադրություն բացելու մասին, ինչի մասին հայտնել էր Twitter–ի իր էջում։ Այնպես որ, այցի շրջանակում Քարդաշյանը թիմի հետ միասին ծրագրում է այցելել մի քանի հայկական ֆաբրիկաներ։

Ըստ թեմայի

Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ
Հայաստանը 2000 հյուրի է սպասում, այդ թվում` Քիմ Քարդաշյանին ու Ալեքսիս Օհանյանին
«Թանկագին հյուրեր ունենք». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Մարդիկ քննարկում են Քիմ Քարդաշյանի քրոջ ու Թրևիս Սքոթի բաժանումը
թեգերը:
հայեր, հայ, Քիմ Քարդաշյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ