01:06 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Վարագույր, արխիվային լուսանկար

«Թմրանյութե» վարագույր. 23-ամյա կինը փորձել է Հայաստանից թմրանյութ ուղարկել Ավստրալիա

© Sputnik / Валерий Мельников
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
161 0 0

Թմրամիջոցի մաքսանենգության փորձը կանխած իրավապահները կնոջ բնակարանում թմրանյութերի իսկական պահեստ են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:

Ապօրինի թմրաշրջանառության համար Երևանում 27-ամյա երիտասարդ է կալանավորվել

Նախնական տվյալներով՝  ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի  կծիկի մեջ թաքցրել է 8 բամբակյա խոնավ կտոր, որոնք  ներծծված  են եղել առանձնապես խոշոր չափերի՝  մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել  Ավստրալիա։

Հասցեատերը չորացած կտորներից քերելով պետք է առանձնացներ թմրամիջոցը, բայց ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են առաքանիում թաքցրած թմրանյութը։

Բացի այդ, քրեական գործի շրջանակում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել  է շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով:

Կտորը լրացուցիչ մշակված է եղել սուրճի լուծույթով` թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով: Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա:

Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

23-ամյա կինը ձերբակալվել է:

Հայաստանի և Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ ներկրել Հայաստան

Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝  անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

ԱԱԾ-ն Իրանից 4,2 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է կանխել Արցախում. տեսանյութ
Երևանի դեղատներից մեկի տնօրենի բնակարանում կանեփանման զանգված է հայտնաբերվել. տեսանյութ
«Օնլայն տիրույթում թմրամիջոցների դեմ պայքարը պետք է խստացվի». Մարի Մանուկյան
ՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, թմրամիջոցներ, թմրանյութ, Կին, Հայաստան

Գլխավոր թեմաներ