00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի փաստաբանը դատավորի նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց քաղբանտարկյալ է համարում

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян с адвокатами на заседании суда по делу "1 марта" (13 мая 2019). Еревaн
Роберт Кочарян с адвокатами на заседании суда по делу 1 марта (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հորդորեց չնպաստել քաղաքական հետապնդումներին ու իրականացնել արդարադատություն։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Մարտի 1-ի գործով վարույթ իրականացնող դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ոտնձգություն կատարած Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քաղաքական բանտարկյալներ են։ Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Левон Кочарян у здания Конституционного суда (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանը որդու հետ խոսել է Հայկ Հարությունյանի մասին

«ՀՀ վարչապետի կողմից արվել է մի արտահայտություն, որը ձեզ հարցեր ուղղելով կրկնել է Նարեկ Մութաֆյանը, ինչ հետևանքով վերջինս և նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանը կալանավորված են։ Այդ իրադարձություններին նախորդել են բոլորին քաջ հայտնի դեպքեր. ՀՀ դատարանների մուտքերի փակում, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, ՍԴ դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների և ֆիզիկական բռնության կիրառում։ Այդ դեպքերում դերակատարում ունեցող անձանց գործողություններին չի տրվել քրեաիրավական գնահատական, մինչդեռ ձեր կատարած հարցադրումների կապակցությամբ, ձեր հաղորդման հիման վրա երկու անձինք կալանավորված են։ Այսինքն` մենք տեսնում ենք հստակ խտրական վրաբերմունք»,– ասաց Խուդոյանը։

Ըստ նրա` ԵԽԽՎ բանաձևի համաձայն` նրանք քաղաքական բանտարկյալներ են, որոնք հետապնդվում  են դատավորի հաղորդման հիման վրա։

Փաստաբանի խոսքով, Աննա Դանիբեկյանի վարույթում քննվող մարտի 1-ի գործով քաղաքական հետապնդման են ենթարկվում նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ուստի, փաստաբանը հորդորեց այսուհետ քաղաքական հետապնդումնեերին չնպաստելու հարցում հետևողական լինել և արդարադատություն իրականացնել։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Աննա Դանիբեկյանին

Հիշեցնենք, մինչ այդ Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին, որ հոկտեմբերի 7-ի նիստում դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու։

Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ միջնորդությունը բերել է, բայց որոշեց այն հայտնել ավելի ուշ` հնարավորություն տալով դատարանին շարունակելու գործի քննությունը։ 

Роберт Кочарян во время судебного заседания по делу 1 марта (17 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանն առողջական լուրջ խնդիրներ չունի. որդին է ասել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավոր Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր Facebook սոցիալական ցանցի էջում այս թեմայով գրառում էր կատարել։ Նախարարը գրել էր, որ խստորեն դատապարտում է դատավոր Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը, ըստ նրա, պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:

«Ինչո՞ւ մի դեպքում քրգործ հարուցվեց, իսկ մեր դեպքում` ոչ». Քոչարյանի գործով նախկին դատավոր

ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում գտնվող` դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Լրահոս
0