16:28 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Երկաթուղային ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող օտարերկրյա քաղաքացիների տեսակարար կշիռը 36%-ից ավելացել է մինչև 39%:  

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. 2019 թվականի ինն ամիսներին ՀԿԵ–ում ուղևորահոսքը 11,6 տոկոսով գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, տեղեկացնում են ընկերությունից։

«Հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային և ներհանրապետական գնացքների ծառայություններից օգտվել է 335 հազար ուղևոր, ինչը 11,6 տոկոսով գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ ուղևորների թիվը կազմել էր 300 հազար»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ընկերության տվյալների` Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքով նախորդ տարվա համեմատ փոխադրվել է 6200–ով շատ ուղևոր։

Միջազգային հաղորդակցությունում (դեպի Թբիլիսի և Բաթում) 9 ամիսների ընթացքում փոխադրվել է 67,8 հազար ուղևոր՝ 2018 թվականի 59,7 հազարի դիմաց (աճը կազմել է 13,5%):

Ընդ որում, երկաթուղային ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող օտարերկրյա քաղաքացիների տեսակարար կշիռը 36%-ից ավելացել է մինչև 39%:  

ՀԿԵ–ից տեղեկացնում են, որ ներհանրապետական հաղորդակցությունում նույնպես ուղևորների թիվն աճել է։

ՀԿԵ-ն Հայաստանում 1–ին անգամ գործարկել է ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգը

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ըստ թեմայի

Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան
Ռուսները կգնան, բայց չինացիները չեն գա. ինչ կտա Հայաստանին ՀԿԵ–ի շուրջ ծավալված աղմուկը
«Անգամ ճգնաժամի ժամանակ ոչ ոքի չկրճատեցինք». ՀԿԵ–ի տնօրենը` Հայաստանում աշխատելու մասին
Ի պատասխան ԶԼՄ-ների հրապարակումների. ՀԿԵ-ն դիտարկում է դատարան դիմելու հնարավորությունը
թեգերը:
Բաթում, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Երևան, ուղևոր, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)

Գլխավոր թեմաներ