01:12 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ռումբի տեղադրման մասին ահազանգ

«Ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր». Շիրակի մարզային փրկարար վարչության պետ

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
4910

Ահազանգի հետքերով դպրոցի տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացրել ոչ միայն տեղի փրկարար վարչության աշխատակիցները, այլ նաև Երևանից ժամանած հատուկ խումբը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիու թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։

«Որոնողական աշխատանքներ են իրականացրել նախ տեղի մասնագետները, որից հետո Երևանից դեպքի վայր է ժամանել նաև հատուկ խումբը:  Որանողական աշխատանքները կատարվել են նաև վարժեցված շների օգնությամբ։ Արդյունքում տարածքում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել: Կառույցում ամեն ինչ նորմալ է»,- նշեց Գյոզալյանը:

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկն ասել է, որ իր իրերի մեջ ռումբ կա. նա հանձնվել է

Նա հավաստիացրեց, որ աշակերտները վաղը դպրոցում կարող են շարունակել դասերը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմանում ՀՀ ոստիկանության Գյումրու Մուշի բաժինն ահազանգ էր ստացել, որ  թիվ 15 դպրոցում ական է տեղադրված:

Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ չհայտնաբերվեց

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները տարհանվել էին:

 

 

 

Ըստ թեմայի

Դպրոցահասակ աղջիկը փորձել է ինքնասպան լինել. անցորդներն օգնության են հասել
Ծեծկռտուք Ուռուցքաբանականում. տնօրենի պաշտոնակատարը կոտրել է աշխատակցի քիթը
Բեռնատարները «Վերին Լարս» են հասնում պատրաստի փաստաթղթերով. ո՞րն է երկար հերթերի պատճառը
Վանաձորյան «ռազբորկայից» հետո 40 տարեկան տղամարդու են ձերբակալել. նոր մանրամասներ
թեգերը:
փրկարար, ռումբ, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ