22:42 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
«Ավրորա» ֆորումի նախապատրաստական աշխատանքները

Գյումրիում տեղադրվում է Հայաստանի ամենամեծ բեմը. սպասում են «Ավրորայի» մասնակիցներին

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1036720

Գյումրու Վարդանանց հրապարակում կրկին անսովոր եռուզեռ է. պատրաստվում են ընդունել նոր հյուրերի: Այս անգամ Գյումրին կմեկտեղի «Ավրորա» ֆորումի մասնակիցներին: Ֆորումի մշակութային միջոցառումներն այս տարի կանցկացվեն Հայաստանի հոգևոր, մշակութային մայրաքաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արմենուհի Մխոյան. Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվում է Հայաստանի պատմության մեջ մինչ այժմ եղած բեմերից ամենամեծը։ Այս մասին ավագանու նիստում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Այսպիսի  մեծության բեմ ՀՀ-ում դեռևս չի եղել: Բեմը տեղադրում է ռուսական ընկերությունը»,-նշեց քաղաքապետը։

Աննախադեպ մեծությամբ բեմը նախատեսված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում իրականացվող մշակութային միջոցառումների եզրափակիչ համերգի համար։ Այն տեղի կունենա Գյումրիում։ Բացի այդ, Գյումրիում են նախատեսված նաև մյուս մշակութային միջոցառումները։

Լայնամասշտաբ միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին: Հանրային միջոցառումները կսկսվեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրու մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ ընդգծել հումանիտար աջակցության և երախտագիտության կարևորությունը:

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին

Պատմական բնաջնջումից ավելի քան 100 տարի անց գյումրեցի դպրոցականները «Тhank you, world» բառերով իրենց յուրահատուկ ֆոտոուղերձը կհղեն աշխարհին: 

Ճակատագրական 4 օրը. ինչպես գյումրեցի երկաթուղայինը հասավ Քյոնիգսբերգ ու գեներալ դարձավ

Ֆլեշմոբը կանցկացվի Գյումրու Վարդանանց հրապարակում, որից հետո «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրու «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Մշակութային երեկոն կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra միջազգային խմբի բացօթյա համերգով, որի բացմանը՝ ժամը 18:00-ին, հանդես կգան նաև Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը և TmbaTa նվագախումբը: Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D’Black Blues Orchestra-ն կներկայացնի «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը:

D’Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա հայտնի է ոչ միայն որպես երաժիշտ, այլ նաև Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից է և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար:

«Գուկաս Գյումրի, դուսը չես մնա». ինչպես է հայրաքաղաքը պատրաստվում տոնին. լուսանկարներ

Ի դեպ, պաշտոնական տվյալներով` «Գյումրու օր» տոնակատարության շրջանակում քաղաքն ունեցել է մոտ 5000 այցելու, իսկ Անկախության 28-ամյակին նվիրված միջացառումներին Գյումրի է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ: Մեծաթիվ հյուրեր են սպասվում նաև հոկտեմբերի 17-ին:

Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ` այս տարի անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվեցին Գյումրիում։

Ըստ թեմայի

Հայ բժշկին անակնկալ են մատուցել Սուդանում և նրա պատվին անվանակոչել նորածին աղջկան
Ժամանման նոր սրահ, վերանորոգված կառամատույց. «Շիրակում» վերանորոգման աշխատանքներ են
Ահազանգ. Գյումրու թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին. լուսանկարներ
«Մեր հերոսները» մրցույթը. աշակերտները գրել են Ազնավուրի, Սպիտակի և վետերան ուսուցչի մասին
«Գյումրիում իմացել են, որ այդ օրը ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որևէ այլ բան». Նիկոլ Փաշինյան
Գյումրու պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ 2-ով. Կոմանդոսի ու Մլքեյանի խոստովանությունը
թեգերը:
Ավրորա, Գյումրի, Սամվել Բալասանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ