13:24 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Ոստիկանության մեքենա. արխիվային լուսանկար

Սպանություն Երևանում. զոհը երիտասարդ տղա է

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2000)
1196 0 0

Նախնական տեղեկություններով` սպանվածը 20-25 տարեկան տղա է: Նա հիվանդանոց է տեղափոխվել BMW մակնիշի ավտոմեքենայով։

ԵՐԵՎԱՆ, 9 Հոկտեմբեր - Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ։ 

Կրակոցներ Վանաձորում. 32-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի, և կա վարկած, որ այդ քաղաքացին նշված վայրում է հրազենային վնասվածքներ ստացել»,–գրում է կայքը։

Դեպքի վայրում, բացօթյա նստարանի մոտ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Աբովյան քաղաքում 2 անչափահաս հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի (Սպանություն) հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղա է, որը հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2000)

Ըստ թեմայի

18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է Հայաստան
«Նա չէր սպանի». գյումրեցի տղամարդը` 1 տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող հարսի մասին
Վանաձորում տեղի ունեցած սարսափելի սպանությունը բացահայտվել է
թեգերը:
տղա, տղամարդ, Ոստիկանություն, հիվանդանոց, ատրճանակ, կրակոց, Սպանություն

Գլխավոր թեմաներ