09:53 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննարկի Սիրիայում ստեղծված վիճակն ու ՀՀ դիրքորոշումը

© Photo: official site of the PM of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
14210

Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց Սիրիայում Թուրքիայի զինված գործողությունները դատապարտող հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի Սիրիայի տարածք ներխուժումը։ Այս մասին կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր դիտարկմամբ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը»,– ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ անունից կոչ արեց միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել «այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում` ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»։

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին

Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ–ը  շարունակելու է Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնել։

Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկեց կառավարության նիստից հետո դռնփակ ռեժիմով քննարկել Սիրիայում ստեղծված վիճակն ու դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։

Սիրիացի աղջնակն ինքնատիպ բացիկ է նվիրել բժշկուհի Սաթենիկ Մինասյանին. լուսանկարներ

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով,  ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Ըստ թեմայի

Հայաստանի համար ահաբեկչական սպառնալիք կա՞. պարզաբանում է Վաղինակ Սարգսյանը
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիան
Սիրիայի ԱԳ նախարարի ելույթի ընթացքում իսրայելական պատվիրակությունը լքել է դահլիճը
Հայ ականազերծողները Սիրիայում 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Թուրքիա, Սիրիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ