03:09 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Ծիծեռնակաբերդ

Իսրայելական քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկառուցեն

CC BY 2.0 / Rita Willaert / Armenian Genocide Memorial - Yerevan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի իշխանությունը թույլ է տվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կառուցել։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում պատրաստվում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցել։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց «Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Ցինկերի խոսքով` քաղաքային իշխանությունը համապատասխան որոշումն արդեն կայացրել է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպվել են։ Այժմ գումար են հավաքում  հուշարձանը կառուցելու համար։ Այն կկառուցեն Հայաստանում, այնուհետև կտեղափոխեն և կտեղադրեն Իսրայելում։

«Երբեք չեմ հանձնվի». Քարդաշյանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը

Որքան շուտ հաջողվի հավաքել անհրաժեշտ գումարն, այնքան ավելի արագ կլուծվի հուշարձանի տեղադրաման հարցը։

Հիշեցնենք, որ Իսրայելը  մինչ օրս պաշտոնականպես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի խորհրդարանում հարցը բազմիցս բարձրացվել է, սակայն ամեն անգամ համապատասխան բանաձևի ընդունումը հետաձգվել է։

Քարդաշյանը երեխաների հետ կարմիր վարդեր դրեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ. տեսանյութ

Ըստ թեմայի

Հայաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են Ցեղասպանության արխիվային փաստաթղթեր փոխանակել
Բուրգոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ծիծեռնակաբերդում 105 ռոյալներ կնվագեն`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի
Հայ քանդակագործը Շվեյցարիայում պարգև է ստացել Ցեղասպանության հուշահամալիրի համար
թեգերը:
Հուշարձան, Հայոց ցեղասպանություն, Հայոց պատմություն, Իսրայել, Հայաստան

Գլխավոր թեմաներ