03:09 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը խոստովանում է, որ կարոտելու է Հայաստանը. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (168)
323 0 0

Հեռուստաաստղն ավարտել է հայաստանյան այցն ու մեկնել Երևանից։ Թռիչքից առաջ նա գրել է կարոտի մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռեալիթի շոուի աստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը վստահ է, որ կարոտելու է պատմական հայրենիքը։ Հայաստանից հեռանալիս նա Instagaram-ի իր էջի «սթորիզ» բաժնում տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից։

«Կկարոտեմ, Հայաստան»,– տեսագրությանը կից գրել է նա։

Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնի ու երեխաների հետ Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան։ Նրանց (բացի ավագ Նորթից) մկրտել են Էջմիածնում։  Քիմը մասնակցել է WCIT համաժողովին, իսկ այդ ընթացքում Քորթնին երեխաների հետ զբոսնել է Երևանում և ճաշել ռեստորաններից մեկում, որտեղ հայերեն է խոսել անձնակազմի հետ։

Քիմին Երևանում ողողել են նվերներով. նա շնորհակալություն է հայտնել հայ դիզայներներին

Հոկտեմբերի 9-ին նրանք այցելել են Գառնի, ընդ որում, եղել են հայ դիզայներների կարած հագուստով։ Քույրերն ընտրել են նաև հայկական ապրանքանիշներից մեկի զարդերը։  Քիմն ու Քորթնին Հայաստանում են նկարահանել Keep up with the Kardashians հեռուստաշոուի հերթական դրվագը։

Քլոե Քարդաշյանը Հայաստան չի ժամանել, սակայն քույրերից «վրեժ է լուծել» զուտ հայկական ձևով

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (168)

Ըստ թեմայի

Բաստուրմա–սուջուխ և թանկարժեք կոսմետիկա. Քիմ Քարդաշյանի դիմահարդարը զբոսնել է Երևանում
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Քարդաշյան քույրերին. լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ
Սանդոյան. «Քիմ Քարդաշյանի բիզնես նախաձեռնությունը բավական իրատեսական է»
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է. Քիմը` երեխա ունենալու մասին
թեգերը:
ինքնաթիռ, Երևան, Քիմ Քարդաշյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ