04:37 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
58910

Sputnik Արմենիայի հետ զրույցում դերասանը նշել է, որ անգամ այս տարիքում, երբ կարոտում է մորը, մանկան նման վազում է ու մոր գիրկն ընկնում։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը շեշտում է` մինչ օրս էլ լսում ու ենթարկվում է մորը։

Սիրված ու ճանաչված դերասան, երգիծաբան Մկրտիչ Արզումանյանի մայրիկն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը։ Դերասանը արխիվային լուսանկար է հրապարակել instagram-ի իր էջում, որտեղ ինքն ընդամենը 1,5 տարեկան է և ջերմ գրկել է մորը։

«Մամ ջան, ծնունդդ շնորհավոր։ Եվ թող ժպիտդ երբեք չպակասի»,-լուսանկարին կից գրել է դերասանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Մամ ջան, ծնունդդ շնորհավոր։ Եվ թող ժպիտդ երբեք չպակասի։ ❤️🎂🎉

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

Sputnik Արմենիան օրվա առթիվ զրուցել է դերասանի հետ։ Լուսանկարի պատմությունը Մկրտիչը, ցավոք, չի հիշում։ Միայն նշում է, որ պատահական լուսանկար է և տանն են նկարվել։

Դերասանը խոստովանում է, որ զգացմունքային մարդ է և իր զգացմունքները մոր հանդեպ չի կարողանում չարտահայտել։

Մկրտիչ Արզումանյանը կոչով դիմել է հետևորդներին. ինչն է վրդովեցրել դերասանին

«Ես միշտ ասում եմ, թե մորս ինչքան եմ սիրում, երբ կարոտում եմ էլի իր գիրկն եմ վազում, համբուրում։ Նրա յուրաքանչյուր բառը, խորհուրդը, նկատողությունը շատ թանկ է ինձ համար։ Լսում եմ և ենթարկվում, այնպես, ինչպես իր ծնողին անսահման սիրող ցանկացած մարդ»,- մեզ հետ զրույցում ասաց Արզումանյանը։

«Չէ, լավ ա, գործի մեջ չեմ խմում». ո՞ւմ է ակնարկում Մկրտիչ Արզումանյանը

Դերասանը չի թաքցնում` մայրս միշտ ուշադիր է իր նկատմամբ, իսկ այժմ այդ ուշադրությունը տարածում է նաև թոռնիկների վրա։

Նշենք, որ դերասանի սոցիալական էջերը լի են զվարճալի ու դրական հրապարակումներով։ Նրա հումորային գրառումները երբեմն լուրջ ենթատեքստեր են պարունակում։ Նա միշտ յուրօրինակ ձևով է արձագանքում հանրային իրադարձություններին:

Ըստ թեմայի

Բա չիմացա՞ք. Մկոն նոր կատակերգությունում է նկարահանվում. լուսանկար
Իսկ դու ինձ «զագս» տարար. ապագա քաղաքապետ «Կարգին Հայկոն» կփորձի նոր դերը
Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին
«Կան մեկնաբանություններ, որոնք էս ակնոցով պիտի կարդաս». Մկոյի զվարճալի լուսանկարը
թեգերը:
դերասան, Մկրտիչ Արզումանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ