11:06 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Անգելինա Խաչատուրյան

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

© Photo: Авилов Александр / АГН "Москва"
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (80)
3324 0 0

Կադրերում երևացող աղջիկները կարծես թե ուրախ են, ժամանակ առ ժամանակ ծիծաղ է հնչում։ Բայց ամեն դեպքում լարվածություն է զգացվում։ Իսկ Անգելինայի կենացն ավելի շատ նվիրված է ընտանիքի խնդիրներին ու մշտական վեճերին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Նոր տարվա սեղանի շուրջ հավաքվել Խաչատուրյան քույրերը, որոնք մեղադրվում են 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին դաժանաբար սպանելու համար։

Խաչատուրյան քույրերի գործը. փաստաբանը հրապարակել է նրանց հոր սկանդալային նամակագրությունը

Կադրերում երևում է Խաչատուրյան ընտանիքի տոնական սեղանը։ 2017-ի Ամանորն է։ Քույրերի մեկը՝ Անգելինան, կենաց է ասում, շնորհակալություն է հայտնում հորը պաշտպանության համար և նշում, որ թեև ընտանիքում վեճերը շատ են, բայց թող դրանք մնան հին տարում, իսկ բոլոր վիրավորանքները մոռացվեն։

«Ես ուրախ եմ, որ ապրում եմ այս ընտանիքում, թեև մենք հաճախ ենք վիճում։ Բայց հուսով եմ, որ մենք կհաշտվենք և մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Ես շատ շնորհակալ եմ հորս, որը միշտ աջակցում է մեզ, պաշտպանում», - ասում է Անգելինան և ցանկություն հայտնում, որ Նոր տարին ազատի տխուր հիշողություններից։

Աղջիկները կարծես ուրախ են, ժամանակ առ ժամանակ ծիծաղ է հնչում։ Սակայն ամեն դեպքում լարվածություն կա։ Մինչ Անգելինան կենաց է ասում, աղջիկների հայրը մի քանի անգամ գոռոցներով ընդհատում է նրա խոսքը։

Տղամարդը գոռում է մյուս աղջիկների վրա՝ ասելով․ «Ձայնդ կտրի՛ր, մի՛ ընդհատիր, անասուն»։

Տեսանյութն արդեն բուռն արձագանք է առաջացրել համացանցում։

Նա գազան էր, ոչ թե մարդ. Խաչատուրյան քույրերի մայրը չի զղջում ամուսնու մահվան համար

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգել։

Հիշեցնենք` Մոսկվայի Սանահինյան դատարանը 2018թ–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի վերաբերյալ ֆիլմ–հետաքննությունն է նկարահանվել

թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (80)

Ըստ թեմայի

Թաթոյանը հայրասպան Խաչատուրյան քույրերի հարցը քննարկել է Մոսկալկովայի հետ
Քրիստինան եկել է բղավոցների վրա. փաստաբանը` Խաչատուրյանների ավագ քրոջ վարքագծի մասին
Խաչատուրյանների գործը կկասեցվի. ապացուցվել է, որ հայրը խոշտանգել է նրանց. փաստաբան
Պետերբուրգում ի աջակցություն Խաչատուրյան քույրերի հանրահավաք է անցկացվել. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, Խաչատուրյան քույրեր

Գլխավոր թեմաներ