20:21 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Փաշինյան Ալիև

Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

© Sputnik / Алексей Дружинин
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
118 0 0

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ հայերը կենաց-մահու պայքար են մղել թուրքերի և կովկասյան թաթարների դեմ և հարգում են իրենց հերոսներին, իսկ Բաքվում մինչև Հայաստանին խորհուրդներ տալը թող հիշեն` ում են հերոսի կոչում շնորհել։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Նախքան  Հայաստանին սեփական  պատմությունը վերանայելու կոչ անելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` արձագանքելով Sputnik  Արմենիայի թղթակցի` Աշխաբադում տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելու հարցին։

Աշխաբադում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահը Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհին անվանել է «նացիստների հանցակից, որին հերոսացրել է նախկին իշխանությունը»։ ՀՀ վարչապետն էլ  նույն նիստի ժամանակ արձագանքել է Ալիևի մեղադրանքներին։ Ավելի ուշ Ալիևը ևս մեկ հայտարարություն էր արել և նշել, որ «հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել մեր ընդհանուր հաղթանակի մեջ, նախևառաջ, անձամբ պետք է մաքրվի այդ բծից»։

«Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, զոհվել 300 հազարը։ Մենք ԽՍՀՄ 150 հերոս ունենք, 80 գեներալ, 6 մարշալ, ինչը վկայում է Հաղթանակի գործում մեր ժողովրդի ներդրման մասին։ Մենք հպարտանում ենք դրանով», – ասաց Նաղդալյանը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայերը կենաց-մահու պայքար են մղել թուրքերի և կովկասյան թաթարների հետ և հարգում են իրենց հերոսներին այդ պայքարում։

«Ալիևի ասածը լսելիս «Կովկասի գերուհին» հիշեցի». Փաշինյանի պատասխանը Ալիևին. տեսանյութ

«Հայաստանը վստահորեն պայքարում է նեոնացիզմի, այլատյացության, ծայրահեղականության դրսևորումների դեմ։  Մենք  մեր փորձով ենք զգացել այդ երևույթների վտանգավոր լինելը, քանի որ այլատյացության զոհ ենք դարձել», – ասաց Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է պատմությունը վերանայելու Ադրբեջանի նախագահի կոչին, ապա պարզապես պետք է նշել, որ «պատմությունը Ադրբեջանի նախագահի ամենաուժեղ կողմը չէ»։

«Պետք է արժանին հատուցեմ պատմությունը կերտելու Ադրբեջանի անզուգական փորձին։ Եթե Ադրբեջանի նախագահը նման կոչ է անում, ապա պատասխան կոչով հանդես կգամ. այդ երկրի առաջնորդը պետք է վերանայի իր քաղաքականությունը բարբարոսաբար հային սպանած և դրա համար դատապարտված (Հունգարիայի դատարանի վճռով) Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման,  հերոսացման և խրախուսման հարցում», – ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ 2004թ-ի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանն անգլերենի դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում: Դասընթացներին մասնակցում էին նաև սպաներ Ադրբեջանից, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը:

Նիկոլը ճիշտ էր. ՀՀԿ փոխնախագահը Փաշինյանի պատասխանը տեղին է համարում

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել քնած հայ սպային: Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանում ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում և զինվորական բարձր կոչում շնորհվեց և միանվագ 8 տարվա աշխատավարձը վճարվեց:

Ըստ թեմայի

Ադրբեջանը հանդարտվե՞լ է. Արցախում կրակոցների թիվը նկատելիորեն նվազել է
Հայաստանի օնլայն խանութներում կարելի է գնել սահմանամերձ գյուղերի հուշանվերները
Ալիևի խոսքում որևէ նոր բան չկար. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքն Ադրբեջանի նախագահի ելույթին
Թբիլիսիի համար շատ կարևոր է, կամ ինչու է Վրաստանի վարչապետը Բաքվից հետո գալիս Երևան
թեգերը:
Գարեգին Նժդեհ, հերոս, Աննա Նաղդալյան, Ռամիլ Սաֆարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ