01:57 15 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP613.60
  • EUR525.36
  • RUB7.45
Անժելա Թովմասյան

«Հայելի» ակումբի պատին ձվեր նետած երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել

© Photo: facebook/ Angela Tovmasyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
49 0 0

«Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար 4 երիտասարդներին տուգանք է սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 4 երիտասարդի: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

2019թ. հոկտեմբերի 5-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ մի խումբ անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանն ու Հայկ Ստեփանյանը ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի  ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ կապված:

«Հայելի» ակումբի միջադեպի առթիվ քննություն է տարվում. ՔԿ

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):

Այս արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով։

Քրեական գործով 4 երիտասարդները նախապես ներգրավվել էին որպես կասկածյալ։

«Հայելի» ակումբի վրա ձվեր են նետել

«Հայելի» ակումբի ղեկավարն Անժելա Թոմվասյանն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը։

Կատարվածին արձագանքել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը: Կատարվածը դատապարտել էր նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ այն որակելով որպես ոտնձգություն ազատ խոսքի դեմ։

Ըստ թեմայի

Սաթիկ Սեյրանյանը մեղադրում է Փաշինյանին` ԶԼՄ–ներին ճնշելու մեջ
Թովմասյան. «Ինձ ներկայացվող մեղադրանքներից անգամ հավերի ծիծաղը կգա»
«Հայելի» մամուլի ակումբի վրա «ձվերով հարձակման» դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
թեգերը:
Մեղադրանք, ՀՀ քննչական կոմիտե, Երիտասարդ, «Հայելի» ակումբ, Անժելա Թովմասյան

Գլխավոր թեմաներ