10:52 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Փող

Հաշմանդամության կարգ տալու համար կաշառք վերցնելու պահին պաշտոնյա է բռնվել. ԱԱԾ տեսանյութը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
228 0 0

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի պետը բռնվել և բերման է ենթարկվել հենց փողը վերցնելու պահին։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի բացակայության պայմաններում, հաշմանդամության կարգ տրամադրելու կամ վերահաստատելու համար, պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք-գումարներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:

Հաշմանդամության կարգ չունեցող զորացրվածները կօգտվեն անվճար բուժօգնությունից

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և զուգակցված քննչական գործողությունների իրականացման արդյունքում կաշառք ստանալու պահին նշյալ պաշտոնատար անձը բռնվել և բերման է ենթարկվել։  Անհերքելի ապացույցների ճնշման ներքո բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչը հաշվի առնելով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը»,–նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ: 

Ինչպե՞ս Հայաստանում հաշմանդամության կարգ «վաստակել». իրական մարդկանց պատմություններ

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում այլ հանցադեպերը և կոռուպցիոն շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

ՊՆ պաշտոնատար անձինք բարձր գնով կնքել են մատակարարման պայմանագիր և գումարը հափշտակել. ԱԱԾ
Հայտնի ապրանքանիշների տարաներով անհայտ ծագման յուղեր են  վաճառել, ՊԵԿ պաշտոնյան իմացել ու «աչք է փակել». ԱԱԾ
Գործը չի ջրվել. ԱԱԾ–ն հերքում է «Ժամանակ» թերթի և 1in.am-ի հրապարակումները
թեգերը:
տեսանյութ, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (ԲՍՓՀ), հաշմանդամ, Կաշառք, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ