10:52 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
 Ջեյքոբ Մեյբերի, POPSTAR հեռուստաալիքի փոխնախագահ, Academy Films ընկերության տնօրեն

Ինչպես է ԱՄՆ-ի հայտնի հեռուստաալիքի փոխտնօրենը «որսում» հայ դերասաններին

© Photo : Emin Baghajyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
26010

Հայ դերասաններից մի քանիսն արդեն հասցրել են նկարահանվել ամերիկյան սերիալներում։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. POPSTAR հեռուստաալիքի փոխնախագահ, Academy Films ընկերության տնօրեն Ջեյքոբ Մեյբերին հայ դերասանների մասնակցությամբ Հայաստանում արդեն երկու հեռուստասերիալ է նկարահանել։ Այս մասին նա ասաց այսօր` «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնին նվիրված համաժողովում:

«Մենք Հայաստանում արդեն 2 հեռուստասերիալ ենք նկարահանել։ Հիմնական դերասանական կազմը հրավիրել ենք ԱՄՆ-ից, սակայն սերիալների ամբողջ աշխատակազմը և երկրորդական դերերի դերասանները հայեր են»,- ասաց Մեյբերին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

Ըստ Մեյբերիի` իրենք ստեղծում են մի արտադրանք, որն առաջին հայացքից թվում է` ամերիկյան է, սակայն 75 տոկոսով հայկական է։ Մեյբերին անձամբ է զբաղվում հայ դերասանների քաստինգով։ Ընտրում է միայն նրանց, որոնք ոչ միայն տաղանդավոր են, այլ նաև լավ անգլերեն գիտեն։

«Հայ դերասաններից մի քանիսն ընդգրկված են մեր նախագծերում, նրանք լավ տիրապետում են անգլերենին, չնայած մի փոքր ակցենտով են խոսում։ Դա ամերիկյան հանդիսատեսին չի խանգարի, քանի որ, ըստ նախագծերի սցենարների` սերիալներում իրադարձությունները տեղի են ունենում արտասահմանում  և հայ դերասանները հանդես են գալիս, որպես «արտասահմանցի»»,-ասաց նա։

«Մագիկյանի խարիզմատիկ կերպարը մեկ այլ սերիալ տեղափոխվեց». Թոխատյանը` հերթական դերի մասին

Նկարահանված առաջին սերիալը` «Չարքի հպումը» կցուցադրվի մոտ օրերս։ Երկրորդի նկարահանումները ևս ավարտված են։

«Դժվար է գնալ ու մարդկանց ասել, որ գիտեք` Հայաստանը շատ լավ երկիր է ֆիլմ նկարահանելու համար։ Մենք մեր սեփական ֆիլմերով, սերիալներով ու նախագծերով կստեղծենք մի յուրահատուկ ֆիլմադարան, որով էլ մեր կոլեգաներին ցույց կտանք, թե ինչ հնարավորություններ կան Հայաստանում»,-ասաց Մեյբերին։

Մեյբերին չցանկացավ բացել փակագծերը և նշել, թե որ հայ դերասաններն են խաղացել ամերիկյան սերիալներում։

Ֆիլմերը  կցուցադրվեն անգլերենով, հնարավոր է` ուղեկցվեն հայերեն ենթագրերով։

Նշենք, որ համաժողովին հայ դերասաններից ներկա էին Ալեքսանդր Խաչատրյանը, Միքայել Պողոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թադևոսյանը և այլք։

Հիշեցնենք` «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնին ցուցադրվելիք լավագույն հինգ անվանակարգերում հաղթած ֆիլմերի և հեռուստահաղորդումների անուններն արդեն հայտնի են. դրանք կցուցադրվեն հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում։

Ըստ թեմայի

Մահացել է «Կրքի անատոմիա» և «Սպիտակ օձիք» սերիալների դերասանուհին
«Չեռնոբիլի» ու «Լկտի կնոջ» հաղթարշավը. «Էմմի» մրցանակաբաշխության ամենավառ կադրերը
«Պատվից առավել»․ հայկական սերիալը հաղթել է «ՏԵՖԻ-Համագործակցություն» փառատոնում
«Զավորոտնյուկի մոտ հիվանդությունը հաղթահարելու վճռականություն կա»․ մանրամասներ
թեգերը:
ԱՄՆ, հայեր, հայ, դերասանուհի, դերասան, սերիալ, Հայաստան

Գլխավոր թեմաներ