11:15 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Շինաշխատանքներ

«Հյուսիս-հարավը» և ոռոգման համակարգերը․ փոխնախարարը պատմել է` երբ կավարտեն աշխատանքները

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Այս տարի Հայաստանի բյուջեում շինարարական ծրագրերը թերակատարվել են։ 2020թ-ին նախատեսում են լրացնել բաց թողածը, բացի դրանից նոր նախագծեր սկսել։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. 2019 թ-ի շինարարական ոլորտի ծրագրերում ունեցած բացը կլրացնեն 2020թ-ին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանը։

Հետ մնալը հիմնականում կապված է «Հյուսիս-հարավ» ճանապարհի աշխատանքների, ինչպես նաև ոռոգման համակարգերի շինարարության հետ։ «Հյուսիս-հարավի» վերջին տարիներին Հայաստանի ամենածավալուն շինարարությունն է, որի շուրջ արդեն հարուցվել են քրեական գործեր` միջոցներ հափշտակելու մասին։ Իսկ ոռոգման նախագծերը ուշացել են աշխատանքները թերակատարելու պատճառով, որոշ դեպքերում՝ տեղի բնակիչների հակազդեցության։

Այդպես է պատահել Համաշխարհային բանկի նախագծերից մեկի հետ, որով մի քանի պոմպային ոռոգման կայաններ գործելու են ինքնահոս եղանակով՝ էլեկտրաէներգիան խնայելու համար։ Նման մի համակարգ արդեն ավարտվել է Իրանի հետ սահմանին։ Այժմ այստեղ ոռոգման ջուրն ավելի քիչ են վերցնում Արաքսից և ավելի շատ ստանում ինքնահոս եղանակով՝ լեռներից հոսող վտակներից։

Այդպիսի մի համակարգ էլ Գեղարդալիճ ջրամբարի մոտ՝ Գառնիից ոչ հեռու է կառուցվում։ Այստեղ շինարարությանը դեմ են տեղի բնակիչները․ նրանք անհանգստացած են, որ ոռոգման համակարգը կզրկի նրանց ջրից։

«Կարծում եմ՝ մենք պետք է համոզենք նրանց, որ նոր ոռոգման կայանը ոչ մի վտանգ չի ներկայացնի իրենց համար», - հայտարարեց Տերտերյանը։

Գերթանկ «հաճույք». Երևանը շրջանցող ճանապարհի համար կրկին խոշոր գումար հատկացվեց

Գալիք տարում նախատեսվում է ոչ միայն լրացնել բաց թողածը, այլ նաև նոր ծրագրեր սկսել։ Ջրամատակարարման ցանցերի վերանորոգման մասին բանակցություններ են ընթանում «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Բացի դրանից, կսկսվեն աշխատանքներ Կապսի ջրամբարն ավարտելու ուղղությամբ, որի շինարարությունը չի ավարտվել դեռ խորհրդային ժամանակներից։ Դրա օգնությամբ Շիրակի մարզի ութ գյուղեր ոռոգման ջուր կստանան ինքնահոս եղանակով։

«Հյուսիս–հարավի» բողոքող շինարարները կառավարությանը 2-րդ հնարավորությունն են տվել

Նշենք, որ 2019թ-ի առաջին կիսամյակում կապիտալ շինարարության բյուջետային ծրագրերը թերակատարվել են գրեթե երեք քառորդով։ Դա առաջացրել է տնտեսագետների անհանգստությունը, որոնք աշխատել են նախկին իշխանության օրոք (մասնավորապես, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի)։

Ըստ թեմայի

Կառավարությունը փողը տվել է, բայց շինարարներին այն չի հասել
«Մեր քաղաքը կդառնա այնպիսին, ինչպիսին կար». Չարենցավանում նոր «խելացի» համակարգ են ստեղծել
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Ռոհանիի երևանյան «մեսիջները». ինչ կտա՞ն Հայաստանին «Հյուսիս-հարավ» մայրուղին ու երկաթգիծը
թեգերը:
ոռոգման ջուր, ՀՀ կառավարություն, Վաչե Տերտերյան, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ